Լրահոս
Օրվա լրահոսը

Բացահայտվել է Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնից կատարված գողությունը

Ապրիլ 29,2016 13:55

Ապրիլի 23-ին, ժամը 06.40-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ նույն օրը, ժամը 05.30-ից 06.00-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանը բացելով /1-ին հարկ/`  «Սոս Սարգսյանի» անվան Համազգային թատրոնից գողացել են գումար, 2 դյուրակիր համակարգիչ և կիթառ:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում, ապրիլի 29-ին, հիշյալ հանցանքը կատարելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման են ենթարկվել 1995 թ. ծնված Գոռ Մ.-ն, 1994 թ. ծնված Հայկ Ս.-ն և 1995 թ. ծնված Բաբկեն Շ.-ն: Խուզարկությամբ Հայկ Ս.-ի բնակարանում հայտնաբերվել են իրեղեն ապացույց հանդիսացող  դյուրակիր 2 համակարգիչները: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

 

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930