Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Տեր- Պետրոսյանի պապի գերեզմանը՝ Խաշթառակում

Մայիս 03,2016 15:40

Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի Խաշթառակ գյուղում է Լեւոն Տեր-Պետրոսյանի մորական պապի գերեզմանը: Պետրոս Ղարիբյանը ծնվել է 1882 թվականին, մահացել 1948 թվականին:

Խաշթառակի գյուղապետ Անդրանիկ Վիրաբյանը հայտնեց, որ երբ Լեւոն-Տեր Պետրոսյանը նախագահ էր, այցելել է պապի գերեզմանին: Նաեւ 2 արկղ ապակի է նվիրել Խաշթառակի դպրոցի պատուհանների ապակեպատման համար:

Garibyan-2

Գյուղապետն ասաց, որ իրենք համայնքապետարանի աշխատող ունեն (նկարում՝ պատկերված), որը հոգ է տանում գերեզմանների բարեկարգ վիճակի համար:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Խաշթառակցի says:

    Եթե Լևոն Տեր-Պետրոսյանին նորից բախտ վիճակվի նախագահ դառնա, կրկին հնարավորություն կունենա Խաշթառակ այցելելու:
    Դե պապն էլ հո չգիտի, որ թոռն էլ նախագահ չի և հնարավորություն չունի գերեզման այցելելու…….

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031