Լրահոս
Օրվա լրահոսը

Արդարադատության նախարարի հրամանով ժամանակավորապես դադարեցվել են ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ պետի լիազորությունները

Մայիս 04,2016 12:46

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով 2016 թվականի մայիսի 3-ից ժամանակավորապես դադարեցվել են ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Ռուբիկ Շահումի Ստեփանյանի լիազորությունները:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի պարտականությունների ժամանակավոր կատարումը դրվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության  քրեակատարողական վարչության անվտանգության ապահովման բաժնի պետ, արդարադատության գնդապետ Վարուժան Լեգդարի Եղիազարյանի վրա:

Հրամանի համար հիմք են հանդիսացել «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասը, 25-րդ հոդվածը, 37-րդ հոդվածի 9-րդ մասը և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 2-րդ մասը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչության դատախազի հետ համաձայնեցված քննիչի որոշումը՝ ուղարկված ՀՀ ՀՔԾ պետ Վ. Շահինյանի 2016 թվականի մայիսի 2-ի N 18-382 կգ-16 գրությամբ, և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Ա. Օսիկյանի 2016 թվականի մայիսի 3-ի Ե 40/10-1569 գրությունը:

 

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031