Լրահոս
Օրվա լրահոսը

Ռեֆերին ադրբեջանցուն փախցրեց Ալբերտ Ղազարյանի ձեռքից (Տեսանյութ)

Մայիս 09,2016 07:13

Երեկ ուշ գիշեր Մոսկվայի «Լուժնիկի» համալիրում կայացավ ընդհանուր մենամարտերի OFS 8 միջազգային մրցաշարը, որի շրջանակներում միմյանց դեմ ելան Ալբերտ Ղազարյանը (Հայաստան) եւ Ռուսլան Մուրթազովը (Ադրբեջան):

Մենամարտը շատ կարճ տեւեց: Ալբերտը մրցակցին շատ արագ գետնելով՝ սկսեց ուժեղ հարվածների տարափ տեղալ գլխին, իսկ հետո խեղդել: Ադրբեջանցին հանձնվելու նշաններ էր տալիս, բայց Ալբերտը դա չէր նկատում ու շարունակում էր: Մրցավարը ստիպված էր Մուրթազովին բառիս բուն իմաստով փախցնել հայ մարզիկի ձեռքից:

ofs3Հաղթանակից անմիջապես հետո ասպարեզ բերվեց ԼՂՀ դրոշը, Ալբերտը եւ նրա մարզիչը՝ Արմֆայթինգ ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանը հայտարարեցին, որ հաղթանակը նվիրում են հայ ազգին, հայ զինվորներին, ովքեր այսօր պոստում կանգնած մեր հողը ամուր պահում են:

OFS8Հետաքրքիր է, որ Ռուսլան Մուրթազովը մենամարտից առաջ նախօրոք պատրաստված հոլովակում հոխորտացել էր. «Հույս ունեմ, որ սովորել ես հարվածներին դիմանալ: Այս անգամ քեզ ոչինչ չի օգնի»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Тень Жизни says:

    ապրես Ալբերտ ջան հալալա քեզ,հպարտանում եմ քեզանով․․․

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031