Լրահոս
Օրվա լրահոսը

Ասադը շնորհավորական ուղերձ է հղել Կիմ Չեն Ընին. «ՏԱՍՍ»

Մայիս 12,2016 09:47 Share
Աջակցեք aravot.am-ին

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը շնորհավորական ուղերձ է հղել Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական կուսակցության նախագահ Կիմ Չեն Ընին՝ Կորեայի աշխատավորական կուսակցության նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում է ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։

Շնորհավորական ուղերձում մասնավորապես նշվում է, որ կուսակցության 7-րդ համագումարը ցույց տվեց Հյուսիսային Կորեայի մեծ վճռականությունը՝ բարգավաճ և սոցիալիստական պետություն կառուցելու հարցում։

Կիմ Չեն Ընին հասցեագրված շնորհավորանքի մեջ Սիրիայի նախագահը հույս է հայտնում նաև, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդի ղեկավարությամբ կորեական եղբայրական ժողովուրդը կհասնի մեծ հաջողությունների։ Կորեայի աշխատավորական կուսակցության նախագահ ընտրվելու կապակցությամբ, Սիրիայի նախագահ Բաշար Ասադից բացի, Կիմ Չեն Ընին շնորհավորական ուղերձներ են հղել նաև Չինաստանի Կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղարը, Վիետնամի կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղարը, հասարակական և քաղաքական այլ գործիչներ։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել