Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնի է դարձել Ադրբեջանի ՊՆ թաքցրած ևս մեկ ծանր վիրավոր զինծառայողի մասին. razm.info

Մայիս 12,2016 17:55

Այսօր` մայիսի 12-ին, հայտնի է դարձել, որ ապրիլի 2-5-ի մարտերում գլխի շրջանում ծանր վիրավորվել և շուրջ 40 օր կոմայի մեջ է եղել Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, տանկիստ Ռազի Ջավադովը (Razi Cavadov), ով կորցրել է մեկ աչքը, ինչպես նաև ուղեղի շրջանում լուրջ վնասվածքներ է ստացել: Այս մասին մայիսի 11-ին հայտնել է ադրբեջանցի լրագրող Ագիլ Ասլանը (Aqil Aslan), սակայն դեռևս որևէ պետական լրատվամիջոց ծանր վիրավոր զինծառայողի մասին տեղեկություն չի հրապարակել:

Ադրբեջանի ԶՈւ վիրավոր զինծառայող, «ՌԵմբո» մականունով տանկիստ Ռազի Ջավադովը (Razi Cavadov)

Ադրբեջանի ԶՈւ վիրավոր զինծառայող, «Ռեմբո» մականունով տանկիստ Ռազի Ջավադովը (Razi Cavadov)

Նշվում է, որ ներկայումս զինծառայողը Բաքվի գլխավոր հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ, սակայն վիճակը շարունակում է ծանր գնահատվել:

Գլխին ստացած հրազենային վնասվածքից «Ռեմբո» մականունով զինծառայողը կորցրել է մեկ աչքը, ինչպես նաև լրջորեն վնասվել է ուղեղը:

Հիշեցնենք, որ մայիսի 8-ին Բաքվի գլխավոր հոսպիտալում մահացել էր ապրիլի 2-ի մարտերում վիրավորված կապիտան Սավալանով Նեջմեդդին Աքիֆ օղլուն (Savalanov Nəcməddin Akif oğlu), ում մասին Ադրբեջանի ՊՆ-ն տեղեկություն հայտնել էր միայն մահանալու հաջորդ օրը:

 

Նյութի մանրամասները կարդացեք  razm.infoի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031