Լրահոս
Օրվա լրահոսը

Փրկարարները Հնդկաստանի վեց քաղաքացիների անցկացրել են գետը

Մայիս 15,2016 09:03

Մայիսի 14-ին, ժամը 18.52-ին ահազանգ է ստացվելն, որ Գառնի գյուղով անցնող Ազատ գետը վարարել է, ինչի հետևանքով Հնդկաստանի Հանրապետության վեց քաղաքացիներ չեն կարողանում անցնել գետի մյուս ափը:

Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության՝ դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Փրկարարները Հնդկաստանի Հանրապետության վեց քաղաքացիների անցկացրել են գետը:

***

Մայիսի 14-ին, ժամը 16.40-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Դարպաս գյուղի սկզբնամասում քաղաքացի է ընկել ձորը (մոտ 60 մ.). քաղաքացուն ձորից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները ոչ սթափ վիճակում գտնվող Ե. Հ.-ին (ծնված 1960թ.) դուրս են բերել ձորակից:

«1-03» ծառայության աշխատակիցները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն. հոսպիտալացման կարիք չի առաջացել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031