Լրահոս
Օրվա լրահոսը

«Փոքրիկ երգիչներ» երգչախմբի համերգը Ժնևում

Մայիս 16,2016 17:36

Մայիսի 13-ին Ժնևի հայտնի «Վիկտորիա» համերգասրահում տեղի ունեցավ Հայաստանի «Փոքրիկ երգիչներ» երգչախմբի համերգը։

Տիգրան Հեքեքյանի ղեկավարած շնորհաշատ երգչախմբի մի շարք համերգներից կազմված շրջագայությունը Շվեյցարիայում նվիրված էր Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձին, իսկ ժնևյան գալա համերգը կազմակերպվել էր՝ ի աջակցություն սիրիահայ փախստականների։

Համերգի մեկնարկին բացման խոսքով հանդես եկավ դեսպանորդ Հասմիկ Տոլմաջյանը, ով իր խոսքում, մասնավորապես, նշեց. «Աշխարհի լավագույն մանկապատանեկան երգչախմբերից մեկը համարվող և միջազգային հայտնի բեմերում Հայաստանի դրոշի գույները բարձր պահող «Հայաստանի փոքրիկ երգիչները» մեր երկրի յուրօրինակ մշակութային դեսպաններն են: …Լինելով Հայաստանի Հանրապետության հասակակիցը՝ երգչախումբը կիսում է նաև մեր ժողովրդի վերածննդյան ձգտումը, խաղաղ և ներդաշնակ աշխարհում ապրելու նրա երազանքը»:

Երգչախմբի Ժնևյան համերգացանկը կազմված էր Կոմիտասի, Մաշտոցի, Շնորհալու շարականներից, հայկական ժողովրդական բանահյուսության գործերից, ինչպես նաև Բրամսի, Ռախմանինովի, Վերդիի, Դեբյուսիի, Ռոջերսի ստեղծագործություններից, որոնց կատարումներն արժանացան շվեյցարացի հանդիսատեսների ջերմ ընդունելությանը։

Համերգային շրջագայության ընթացքում փոքրիկ երգիչները հանդես կգան Օնեում, Ֆրիբուրգում, Լոզանում, Լոկարնոյում, Վեվեյում, Մարտինյիում, Վինտերթուրում և Շվեյցարիայի մի շարք այլ քաղաքներում։

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031