Լրահոս
Օրվա լրահոսը

Գրիգոր Բալասանյան. «Ռուսաստանը չի փոխել իր դիրքորոշումը եւ որպես դաշնակից Հայաստանի կողքին է». «Հայոց աշխարհ»

Մայիս 18,2016 08:24

Հարցազրույց ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոս ԳՐԻԳՈՐ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ հետ

 -Լավրովը խոսել էր փուլ առ փուլ կատարվելիք փոխզիջումների մասին, ի՞նչ կասեք այս առնչությամբ, մանավանդ որ քառօրյա պատերազմից հետո մեզանում բոլորովին այլ ընկալում ունի «փոխզիջում» ասվածը:

-Առանց փոխզիջման բանակցություններ չեն լինում: Փուլ առ փուլ ասելով, կարծում եմ, Լավրովը նկատի է ունեցել բանակցությունների ընթացքում կողմերի միջեւ վստահության ձեռքբերումը, ապա՝ ԼՂՀ կարգավիճակի հստակեցումը, քանի որ միայն սրանից հետո կարելի է մտածել մյուս քայլերի մասին:

Վերջերս մեզանում խոսվեց այն մասին, որ մենք Ադրբեջանից ստանալու տարածքներ ունենք, խոսքը Շահումյանի շրջանի, Մարտակերտի հյուսիսային հատվածի, Մարտունու մի հատվածի մասին է, որոնք եղել են Արցախի կազմում ու այս պահին օկուպացված են Ադրբեջանի կողմից: Կարծում եմ, որ նման մտքի շրջանառումն ամենեւին պատահական չէ, հակառակը, ապագա բանակցությունների ժամանակ այն հայկական կողմի ձեռքին կօգտագործվի որպես խաղաքարտ:

Մի հանգամանքի վրա եւս հրավիրեմ ձեր ուշադրությունը. քննարկման ժամանակ Սերժ Սարգսյանն ու Ս.Լավրովը նստած էին իրար կողքի, ու սա եւս պատահականություն չէ, միջազգային հարաբերություններում յուրաքանչյուր մանրուք կարեւոր է: Սա մեսիջ էր՝ ուղղված ոչ միայն համանախագահներին, այլեւ առաջին հերթին Ադրբեջանին, որ Ռուսաստանը չի փոխել իր դիրքորոշումը եւ որպես դաշնակից Հայաստանի կողքին է, ու, չնայած մամուլում տարածված տեղեկություններին, նաեւ ռուս պետական գործիչների անզգույշ հայտարարություններին, երկու երկրների միջեւ որեւէ խնդիր չկա:

Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Varuzhan says:

    Да а на стороне турков сел француз,который по отношению к нам намного благосклонен,чем лавров и путин,а С. Саргсян и лавров смеялись,потому что уже между собой договорились,где будут обедать и что жрать,это стало ясно после того,что сказал лавров.Они сведут к нулю все достижения нашей армии и хуже того,начали препятствовать армии,защищать Родину.

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031