Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկո. «Իվետայի ելույթն այդ ամբողջ տարիների աշխատանքի ամփոփումն է». «Հայոց աշխարհ»

Մայիս 18,2016 09:13

«Հայոց աշխարհի» զրուցակիցը երգիչ, երգահան, հայաստանյան ժյուրիի անդամ ՀԱՅԿՈՆ է, որը 2007 թվականին մեր երկիրը ներկայացրել էր «Եվրատեսիլում» եւ զբաղեցրել 8-րդ հորիզոնականը:

-Իվետան շատ բարձր մակարդակի արտիստ է, իսկ նրա ելույթը լավագույններից էր, այսինքն՝ այնպիսին, որ հանգիստ կարող էր հաղթանակել: Իվետան արդեն իր ստորագրությունը դրեց երաժշտական աշխարհում որպես լավ արտիստ, եւ բոլորը նրան ավելի շատ հարգեցին, ճանաչեցին ու սիրեցին: Եվ համոզված եմ, որ նա պետք է սկսի իր բուռն գործունեությունը երաժշտական աշխարհում, որովհետեւ նման ճաշակով, լավ, պայծառ, գեղեցիկ դեմքի կարիք ունենք:

Ընդհանրապես սկսած 2006 թվականից, երբ նոր միայն «Եվրատեսիլի» ընտանիքի մաս կազմեցինք, սկսեցինք մեր սխալների, նաեւ լավ գործերի վրա սովորել, թե ինչպես կարելի է ավելի լավ մասնակցել այդ մրցույթին: Ու երեւի կարելի է ասել, որ Իվետայի ելույթն այդ ամբողջ տարիների աշխատանքի ամփոփումն է: Դա կարեւոր է նաեւ այն հանգամանքով, որ հոբելյանական՝ տասներորդ անգամ էինք մասնակցում մրցույթին:

hayko  -Եվրոպական հեռարձակողների միությունը, որն անցկացնում է «Եվրատեսիլ» մրցույթը, գրեթե միշտ շեշտում է, որ չի կարելի երաժշտական մրցույթը քաղաքականացնել, սակայն ավելի շատ հենց ինքն է քաղաքականացնում:

-Մեր դրոշի համար այդքան աղմուկ բարձրացրին, բայց չէ՞ որ նաեւ Ջամալան էր բարձրացրել արգելված դրոշ, ինչի մասին լռեցին: Բացի դրանից, երբ երգչուհուն հարցնում էին, թե ինչի մասին է երգը, ինչու է այն վերնագրված «1944», նա պատասխանում էր, որ դա իր անձնական պատմությունն է: Բայց վերջում պարզվել է, որ դրա վրա ֆիլմ կա նկարված, որի սաունդթրեքը, ֆիլմն ամբողջությամբ նվիրված է ինչ-որ դեպքերի, որոնք տեղի են ունեցել Ղրիմում: Ու պարզ դարձավ նաեւ, որ այդ ամենն իրոք ուղղված էր Ռուսաստանի դեմ:

Ռուսլան ԹԱԹՈՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031