Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Ջավադյան. Հասարակության մոտ նվազել են գնաճային սպասումները

Մայիս 18,2016 17:15

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մայիսի 18-ին Ազգային ժողովում ներկայացրեց Կենտրոնական բանկի 2015 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի հաշվետվությունը:

Նա նշեց, որ 2015 թվականին ապահովվել է ԿԲ գլխավոր խնդիրը՝ գների կայունությունը, հասարակության մոտ նվազել են գնաճային սպասումները. «Բոլորդ հիշում եք, որ գնաճային սպասումները ուժգնացել էին դեռեւս 2014 թվականի տարեվերջին ֆինանսական շուկայի անորոշությունների ներքո եւ պահպանվում էին 2015 թվականի տարեսկզբին: Գների կայունության ցուցանիշը տարվա ընթացքում տատանվեց հիմնական թույլատրելի միջակայքի շրջանակում եւ միայն տարեվերջին իջել է միջակայքի ստորին սահմանից ներքեւ: Տարին ավարտվեց գնաճի – 0,1 տոկոս ցուցանիշով»:

Արթուր Ջավադյանը հայտնեց, որ գնաճի թույլատրելի միջակայքից ցածր մակարդակը պայմանավորված չի եղել դրամավարկային գործոններով: Ըստ նրա, դրա հիմնական պատճառը գյուղատնտեսական ճյուղի մեծ առաջարկն էր եւ արտաքին հատվածից եկող գնաճային միտումները:

Նա ասաց, որ պահանջարկի առումով զգալի է եղել Ռուսաստանի Դաշնությունից դրամական փոխանցումների նվազման հետեւանքով տնային տնտեսությունների տնօրինվող եկամուտների զգալիորեն կրճատումը: Որի պարագայում ցածր գնաճը նպաստել է բնակչության եկամուտների գնողականության պահպանմանը. «Այս զարգացումները հանգեցրել են մասնավոր սպառման ու մասնավոր ներդրումների նվազմանը: Յուրաքանչյուրը գնահատում ենք մոտ 8-ական տոկոս, որոնց բացասական ազդեցությունը տնտեսական աճի վրա հիմնականում բերվեց կառավարության կողմից առավել խթանող հարկաբյուջետային քաղաքականության իրականացմամբ, ՀՆԱ-ում բյուջեի դեֆիցիտը կազմեց 4,8 տոկոս»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031