Լրահոս
«Պետք է շենքը քանդվի»
Լոգոսի նահանջը
Օրվա լրահոսը

Մնացական Մարտիրոսյանը չհրաժարվեց Գեւորգ Սաֆարյանի գործի քննությունից

Մայիս 20,2016 17:49 Share

Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժեց քաղաքացիական ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանի պաշտպանի՝ փաստաբան Տիգրան Հայրապետյանի միջնորդությունը: 

Հիշեցնենք, որ փաստաբանը միջնորդել էր դատավոր Մնացական Մարտիրոսյանի ինքնաբացարկը՝ հիմնավորելով, որ լուրջ կասկածներ ունեն, որ նա անաչառ ու օբյեկտիվ քննություն չի անցկացնի: Մնացական Մարտիրոսյանը մերժեց միջնորդությունը՝ հիմնավորելով՝ անհիմն է:

Մերժման մասին որոշումը հայտնելուց հետո մեղադրող Վահե Թովմասյանը միջնորդեց թույլ չտալ լրատվամիջոցների ներկայացուցիչներին տեսաձայնագրել՝ հիմնավորելով, որ վկաների ցուցմունքները հնարավոր է հրապարակվեն համացանցում, իսկ վկաները դատարանի դահլիճում ներկա գտնվելու եւ մյուս վկաների ցուցմունքներին ծանոթանալու իրավունք չունեն:

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը մերժեց միջնորդությունը մասնակի: Դատավորը թույլ տվեց լրատվամիջոցների ներկայացուցիչներին` լուսանկարել եւ նկարահանել նիստից ամեն ինչ, բացի մեղադրող կողմին:

Հիշեցնենք, որ ակտիվիստը մեղադրվում է Ամանորի գիշերը իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել