Լրահոս
Օրվա լրահոսը

24-ամյա երիտասարդը հայտնաբերվել է գլխի շրջանում հրազենային վնասվածքով. պարզվում են ինքնասպանության փորձի պատճառները

Մայիս 21,2016 17:17
inqnaspanutyun

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 24-ամյա երիտասարդի ինքնասպանության փորձ կատարելու դեպքի առթիվ։
2016 թվականի մայիսի 20-ին` ժամը 17:00-ին, «Աստղիկ» բ/կ-ից ահազանգ է ստացվել, որ Շահումյան փողոցից գլխի հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 1992թ. ծնված Դավիթ Թովմասյանը:

Դեպքի վայրի զննության ընթացքում, Երևան քաղաքի Շահումյան փողոցի տներից մեկի նախասրահից, հայտնաբերվել է «ՊՍՄ ՌԳ 1015 Պ» համարի ատրճանակ՝ թվով 6 փամփուշտներով, մեկ գնդակ և պարկուճ` արնանման հետքերով:
Դեպքի առթիվ 20.05.2016թ-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննության ընթացքում հարցաքննվել են տուժածի մերձավոր ազգականները։ Նախնական տվյալներով՝ 20.05.2016թ.` ժամը 17-ի սահմաններում, հարազատները տանը գտնվելու ժամանակ լսել են կրակոցի ձայն, դուրս եկել և տան հետնամասում, գետնին ընկած, տեսել Դավիթ Թովմասյանին՝ արնաշաղախ վիճակում, որից հետո զանգահարել են շտապօգնություն և նրան տեղափոխել են հիվանդանոց:

Նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական, դատահետքաբանական,
դատաձգաբանական, դատագենետիկական և դատամատնադրոշմային համալիր փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031