Լրահոս
Օրվա լրահոսը

Ապրիլյան պատերազմով  պայմանավորված՝ բազմաթիվ զբոսաշրջիկներ չեղյալ են հայտարարել Հայաստան այցը. «Հայկական ժամանակ»

Հունիս 01,2016 11:22

Ապրիլյան պատերազմով  պայմանավորված՝ բազմաթիվ զբոսաշրջիկներ չեղյալ են հայտարարել Հայաստան այցելությունը։ Այս տեղեկությունը հաստատեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը։ Նա, սակայն, խուսափեց գոնե մոտավոր թիվ հրապարակել։

«Նմանատիպ իրադարձությունների նկատմամբ ընդհանրապես զբոսաշրջությունը շատ զգայուն է։ Եվ այդպիսի դեպքերում հնարավոր է, որ նախօրոք արված ամրագրումները չեղարկվեն։ Մենք կապի մեջ ենք մասնավոր հատվածի հետ, չեղարկումներ կան, բայց կոնկրետ թիվ չենք կարող ասել»,- ասաց Ապրեսյանը։

Ըստ նրա, սակայն, այնպես չէ, որ բոլոր զբոսաշրջիկներն են հրաժարվել։ Մասնավորապես, հենց ապրիլին երեք խումբ զբոսաշրջային օպերատորներ ճանաչողական այցով ժամանել են Հայաստան։

«Երկու խմբին մենք էկոնոմիկայի նախարարությունում ընդունել ենք, քննարկել հետագա համագործակցության հնարավորությունները։ Այդ խմբերից մեկը հենց ապրիլի սկզբին է եղել այստեղ, բայց նույնիսկ մի հոգի չխոսեց վտանգների մասին։ Եվ մեր հարցին՝ ի՞նչ խնդիրներ այստեղ ունեցան, ի՞նչը նրանց դուրս չեկավ՝ բոլորը միահամուռ պատասխանում էին, որ շատ տպավորված են Հայաստանով եւ խաղաղ ու հանգիստ են զգում Հայաստանում»,- ընդգծեց Մեխակ Ապրեսյանը։

Հարցին՝ այցելությունից հրաժարվողները նշո՞ւմ են, որ պատերազմն է պատճառը՝ Զբոսաշրջության վարչության պետը պատասխանեց. «Շատ ժամանակ պարզ է լինում պատճառը, եթե նույնիսկ չեն նշում։ Շատերն էլ նշում են, որ այստեղ վիճակը անհանգիստ է, անվտանգության տեսանկյունից ելնելով եւ այլն»։

Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930