Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարար Արտեմ Ասատրյանը աշխատանքային այցով մեկնել է Ժնև

Հունիս 06,2016 11:10

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 6-ին աշխատանքային այցով մեկնել է Ժնև՝ մասնակցելու Աշխատանքի միջազգային կազմակերպության համաժողովի 105-րդ նստաշրջանին:

Հայաստանը համաժողովին կներկայանա եռակողմ՝ ՀՀ կառավարության, Հայաստանի գործատուների հանրապետական միության, ՀՀ արհմիությունների կոնֆեդերացիայի մասնակցությամբ: Լիագումար նիստերը կայանալու են հունիսի 6-8-ը, որոնց ընթացքում նախատեսվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ելույթը:

Աշխատանքային այցի ընթացքում նախատեսվում են նաև առանձին հանդիպումներ Աշխատանքի միջազգային կազմակերպության բարձրաստիճան պաշտոնյանների հետ, որի ժամանակ կքննարկվի Հայաստանի հետ համագործակցության հեռանկարները:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930