Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ գեոպոլիտիկ ակումբի հայտարարությունը՝ հայկական հակաօդային պաշտպանության վերաբերյալ

Հունիս 06,2016 13:24

Ցավով պետք է նշենք, որ Հայաստանի Հանրապետության անկախությանը հասցվող անվերականգնելի հարվածները հասել են իրենց գագաթնակետին: Բոլոր հնարավոր ու անհնար ռազմավարական ոլորտները օտար պետությանը՝ Ռուսաստանին հանձնելուց հետո հասել է Հայաստանի անկախ պետականության  միակ պատվար մնացած Հայկական Բանակի հերթը: Համատեղ հակաօդային պաշտպանության /ՀՕՊ/ համակարգի ստեղծման անվան տակ ռուսների կառավարմանն է հանձնվում Հայկական հակաօդային պաշտպանությունը: Նախատեսվում է, որ ՀՕՊ միացյալ ուժերի հրամանատարությունը կիրականացնի ռուսական զինված ուժերի գլխավոր շտաբը, իսկ կոնկրետ Հայաստանի տարածքի ՀՕՊ ղեկավարումը՝ ռուսական զինված ուժերի Հյուսիս Կովկասյան զինվորական օկրուգի հրամանատարությունը: Թե ինչպիսի ջանադրությամբ Ռուսաստանը կպաշտպանի Հայաստանի օդային տարածքը, նա ցույց տվեց ապրիլյան պատերազմի ժամանակ: Կարծում ենք, որ այդ պատերազմից հետո Հայաստանում մնացած ամենավերջին հաստագլուխ ռուսամոլն էլ հասկացավ, որ այսօր Հայաստանի անկախությանը սպառնացող ամենամեծ վտանգը գալիս է հենց Ռուսաստանից: Հայաստանի տարածքը ռուսներն ուզում են վերածել Ռուսաստանի ՀՕՊ բուֆերային գոտու: Նշենք, որ դա հնարավորություն կտա Ռուսաստանին կառավարելու Հայաստանի ոչ միայն ռազմական օդային հաղորդակցությունը, այլև քաղաքացիական օդանավերի շարժը և օդանավակայանները, ցանկության դեպքում սահմանափակելով դրանց գործունեությունը և վնաս հասցնելով Հայաստանի տնտեսությանը: Այս վերջին տարիներին Ռուսաստանը բացահայտ գրոհի է անցել: Զինելով Ադրբեջանի Հանրապետությանը  հարձակողական ծանր զենքերով, նրանց անընդհատ քսի է տալիս հարձակվելու Արցախի և Հայաստանի վրա, հույս ունենալով կոտրել Հայոց Բանակի կամքը: Հերթական անգամ համոզվելով դրա անհնարինության մեջ, նա մեջտեղ է բերում իր տրոյական ձիուն՝ Հայաստանի իշխանություններին, ովքեր Հայ ժողովրդին թալանելու իրենց անհագ իրավունքը պաշտպանելու համար ամբողջ Հայաստանը և Հայ ժողովուրդը կզոհաբերեն իրենց տերերին՝ռուսներին և թուրքերին:  Գեոպոլիտիկ Ակումբը և Հայդուկը անընդհատ զգուշացնում էին այս սողացող արհավիրքի մասին, պնդելով, որ այս ամբողջ ռուսական ագենտուրան պետք է օր առաջ հեռացվի Հայաստանի իշխանությունից և պատժվի: Հողը պիտի այրվի այդ դավաճանների ոտքերի տակ, նրանց սերունդները կկրեն դավաճանի պիտակը: Կոչ ենք անում համայն հայության սրտացավ, հայրենասեր զանգվածներին թույլ չտալ մեր երկիրը հանձնել թշնամու ձեռքը, օգնել Հայաստանին դուրս գալու այս քաղաքական մեկուսացումից, որպեսզի մեր ժողովուրդը հնարավորություն ստանա ազատ և բարեկեցիկ ապրել իր անկախ Հայրենիքում:

Հ.Գ. Տվյալ գործարքը նույնիսկ ռազմական տեսանկյունից ոչ մի քննադատության չի դիմանում: Մենք պատրաստվում ենք մեր հակաօդային պաշտպանությունը վստահել մի երկրի, որի հակաօդային պաշտպանության ամբողջ հզորությունը կենտրոնացված է միայն մայրաքաղաքը՝ Մոսկվան պաշտպանելու համար: Թե ինչպես են դա էլ կարողանում անել, ցույց տվեց Ռուստը, ով, բարեհաջող շրջանցելով այդ երկրի հակաօդային պաշտպանության բազմաշերտ արգելքը, իր ինքնաթիռով գեղեցիկ վայրէջք կատարեց Մոսկվայի հենց սրտում՝ Կարմիր հրապարակում:

ԱՄՆ Գեոպոլիտիկ Ակումբ

ԱՄՆ Հայդուկ կազմակերպություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930