Լրահոս
Օրվա լրահոսը

Յունիբանկի ISO 27001:2013 հավաստագիրը հաջողությամբ վերահաստատվեց

Հունիս 15,2016 11:57 Share

ISO 27001:2013 միջազգային ստանդարտների շրջանակում «Bureau Veritas Certification» ֆրանսիական ընկերությունն Յունիբանկում իրականացրեց աուդիտ և վերահաստատեց բանկի տեղեկատվական անվտանգության համակարգի համապատասխանությունը միջազգային ստանդարտներին:

ISO 27001:2013 ստանդարտն ուղղված է բանկի տեղեկատվական անվտանգության համակարգի, հաճախորդների անձնական տվյալների պաշտպանության մակարդակի բարձրացմանը, տվյալների մշակման և վերահսկման գործընթացի արդյունավետության բարելավմանը:  ISO 27001:2013 ստանդարտի հավաստագիրը փաստում է, որ տեղեկատվական անվտանգության ապահովումը Յունիբանկում գտնվում է բարձր մակարդակի վրա և արդյունավետ կառավարվում ու վերահսկվում է:

ISO 27001:2013 միջազգային ստանդարտին համապատասխանության հավաստագիրը ենթակա է թարմացման յուրաքանչյուր տարի:

Հիշեցնենք, որ Յունիբանկը յուրաքանչյուր տարի անցնում է նաև PCI DSS (PCI Data Security Standard) ստանդարտի պահանջներին համապատասխան սերտիֆիկացիոն աուդիտը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել