Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Նիդեռլանդների Թագավորության դեսպանին

Հունիս 15,2016 19:35

Հունիսի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ընդունեց Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Իոս Դաումային (նստավայրը` Թբիլիսի):

Հանդիպմանը Նորին Սրբությունը գոհունակությամբ անդրադարձավ երկու ժողովուրդների միջև առկա ջերմ կապերին ու զարգացող գործակցությանը` իր գնահատանքը հայտնելով նաև Նիդեռլանդների հայկական համայնքին ցուցաբերվող ուշադրության համար:

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Հայ Եկեղեցու առաքելությանը, ինչպես նաև միջեկեղեցական հարաբերություններին: Այս առիթով խոսվեց Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի` առաջիկայում Հայաստան կատարվելիք այցի մասին: Նորին Սրբությունը, դեսպանին ներկայացնելով այցի նշանակությունը, կարևորեց մեր օրերում Եկեղեցիների գործակցությունը մարդկության առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման գործում:

Վերջում Վեհափառ Հայրապետը դեսպան Դաումային մաղթեց առաքելության բարի արդյունավորում` երկու երկրների կապերի առավել սերտացման համար:

Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

Մայր Աթոռ Ս. Էջմիածին 

Տեղեկատվական համակարգ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930