Լրահոս
Օրվա լրահոսը

«Առանց վախենալու կասեմ` այո, Ռոբերտ Քոչարյանը կանգնած է սրա ետեւում, բայց չունեմ հիմա նման տեղեկություն». Մանվել Եղիազարյան

Հունիս 17,2016 18:52

Նախկին ԲՀԿ-ական, ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանի  ղեկավարած «Համախմբում» կուսակցությանն անդամակցել է նաեւ Արցախյան պատերազմի մասնակից «Արաբո» ջոկատի հիմնադիր-հրամանատար Մանվել Եղիազարյանը: «Պարտավոր եմ լինել քաղաքական դաշտում եւ իմ գաղափարները հասանելի դարձնել: 56 տարեկան եմ, պարտավոր եմ կրկին փորձել մի լավ բան անել հայրենիքիս համար», որոշումն այսօր լրագրողների հետ զրույցում այսպես մեկնաբանեց Մանվել Եղիազարյանը:

Դիտարկմանը, թե կուսակցության ետեւում գուցե կանգնած է Ռոբերտ Քոչարյանը, Մանվել Եղիազարյանն այսպես արձագանքեց. «Շատ հնարավոր է, բայց, քանի որ այսօր ես այդ մասին տեղեկություն չունեմ, բան չեմ ասում: Եթե վաղն այդ մասին տեղեկություն ունենամ, պարտադիր` առանց վախենալու կասեմ` այո, Ռոբերտ Քոչարյանը կանգնած է սրա ետեւում, բայց չունեմ հիմա նման տեղեկություն»:

Հիշեցնենք, որ այսօր կայացավ «Համախմբում» կուսակցության հիմնադիր համագումարը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930