Լրահոս
Օրվա լրահոսը

«Թշնամու ձեռքն անցած դիրքից Թալիշը երեւում է». Միքայել Ապրեսյան

Հունիս 18,2016 16:51

Արցախի Թալիշ գյուղի պաշտպանության նպատակով համանուն գումարտակ է ստեղծվում, որի նպատակն է` պահպանել համայնքի սահմանային գոտին եւ անհրաժեշտության դեպքում մասնակցել Թալիշում ծավալված ցանկացած մարտական գործողության: Այս մասին այսօր` հունիսի 18-ին, «Նոյան Տապան» լրատվական կենտրոնի մամուլի սրահում հայտարարեց «Թալիշ» հիմնադրամի գործադիր տնօրեն, ազատամարտիկ Միքայել Ապրեսյանը:

«Թալիշցիներին կոչ եմ անում չհավատալ ասեկոսեներին, թե թուրքերը վերցրել են Թալիշը, այլ համախմբվել ու կազմել մարտական զորամիավորում: Մենք նախատեսել ենք մեկ գումարտակի մակարդակով մեր հայրենիքը պաշտպանել: Վստահ եմ` մենք նորից կհամախմբվենք եւ մեր բնօրրանը կպաշտպանենք մեր զինվորների հետ միասին»:

Ապրեսյանը հայտնեց, որ նախաձեռնությունը համաձայնեցրել են համապատասխան մարմինների հետ: Նա հիշեցրեց ապրիլյան պատերազմում հակառակորդի ձեռքն անցած հենակետի մասին. «Վստահ եմ` եթե հրադադար չլիներ, այն հետ կվերցնեինք, բայց քանի դեռ այդ դիրքը թշնամու ձեռքին է, գյուղ վերադառնալը վտանգավոր է: Այն համեմատաբար բարձրադիր է, եւ այդտեղից գյուղը երեւում է: Հանրապետության  համար այն կարևոր նշանակություն չունի, բայց կարևոր է Թալիշի համար: Մինչև ապրիլի 2-ը այն եղել է չեզոք գոտի»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աբրահամյան Վ. Գ. says:

    Ներկայացվող տեղեկատվությունը ճիշտ չէ և ոչ ամբողջական:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930