Լրահոս
Օրվա լրահոսը

Կայացավ Նիդերլանդների հայկական դպրոցների հարթակի տարեվերջյան հանդեսը

Հունիս 21,2016 09:38

Հունիսի 19-ին՝ այս անգամ Նայմեխենի ՄՀՀ միության սրահում տեղի ունեցավ Նիդերլանդների հայկական կիրակնօրյա դպրոցների հարթակի հերթական տարեկան հանդեսը: Նիդերլանդներում հայկական դպրոցներն ավելի շատ են, սակայն հարթակում ընդգրկված դպրոցները չորսն են՝ Նայմեխենի (դպրոցի տնօրեն՝ Սվետա Աբրահամյան), Ալմելոյի (դպրոցի տնօրեն՝ Մանուկ Մկրտչյանը), Մաստրիխտի (դպրոցի տնօրեն՝ Արտակ Մանուկյան) և Վեստերֆորտի (դպրոցի տնօրեն՝ Ալիս Թովմասյան) :
Ցանկալի է իհարկե հայկական բոլոր դպրոցները միավորվեն միասնական հարթակում՝ թեև այս միավորման փաստն էլ ինքնին արդեն մեծ ձեռքբերում է, մանավանդ, որ միասնական են գործում հայկական խոշոր համայնքներ ունեցող քաղաքները: Հուսանք, որ առաջիկայում Նիդերլանդներում գործող բոլոր հայկական դպրոցները կմիավորվեն մեկ հարթակում: ՈՒրախալի է, որ այս դպրոցները սերտ կապերի մեջ են Հայաստանում գործող դպրոցների հետ, որոնք են Երևանի՝ Կաթողիկոս Վազգեն առաջինի անվան թիվ 168 , Խաչատուր Աբովյանի անվան թիվ 2 , Ֆրիտյոֆ Նանսենի անվան թիվ 150 դպրոցները:
Հարթակի դպրոցների հանդեսի արարողությունը հեռակապով դիտում էին հիշյալ դպրոցների ներկայացուցիչները: Միջոցառուման թեման Հայրենիքն էր:
Երեխաները ցույց տվեցին, որ հայրենիքն իրենց մեջ է, և այն չի չափվում հեռավորությամբ: Մեկը մյուսին հաջորդող երգեր արտասանություններն ու ելույթները կարոտի ու սիրո ներբող էին հայրենիքին…
Երեխաներին իրենց այցելությամբ պատվել էին Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, Նիդերլանդներում Հայ Առաքելական Եկեղեցու հոգեշնորհ հայր Արեն վադապետ Շահինյանը:

nid4 nid3 nid1
Հայաստանից տեսակապով իր ողջույնի խոսքն ուղղեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա շնորհավորեց «հարթակի» դպրոցների աշակերտներին, ծնողներին և մանկավարժներին ուսումնական տարին հաջողությամբ ավարտելու կապակցությամբ , արժևորեց Հայաստանի դպրոցների հետ առկա կապը, կարևորեց օտար երկրում մայրենի լեզվի ու մշակույթի պահպանությունը:

nid5«Նիդերլանդական օրագիր»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930