Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում անշարժ գույքի գործարքները նվազել են. «Ժողովուրդ»

Հուլիս 06,2016 11:24

Վերջին տարիներին անշարժ գույքի գործակալություններում ավելի շատ են դժգոհում գործարքների քանակի կտրուկ նվազեցումից։ Այս շուկայում գործունեություն ծավալած տնտեսվարողները որպես հիմնական խնդիր մատնանշում են գնորդների բացակայությունը։

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա մայիսին Հայաստանում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել են 14658 գործարքներ։ Մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքները կազմել են 15400։ Ստացվում է, որ այս տարվա մայիսին, նախորդ տարվա մայիսի համեմատ, 742-ով պակաս գործարք է իրականացվել անշարժ գույքի նկատմամբ։

Ըստ անշարժ գույքի գործակալության աշխատակիցների՝ անշարժ գույքի շուկայում ստեղծված իրավիճակի հիմնական պատճառներից մեկը ռուսական ռուբլու փոխարժեքի տատանումն է։ Այսինքն՝ այն ընտանիքների եկամուտները, որոնք գոյանում են արտերկրում աշխատող հարազատների ուղարկած գումարի հաշվին, վերջին երկու տարում կտրուկ նվազել են, ինչն էլ իր բացասական հետեւանքն է ունեցել անշարժ գույքի շուկայի վրա։

Բացի տրանսֆերտների կրճատումից՝ դոլարը բավականին թանկացել է։ Իսկ Հայաստանում անշարժ գույքի գործարքները հիմնականում կատարվում են դոլարով։ ՌԴ արտագնա աշխատանքի մեկնածների կամ այնտեղ ապրողների մի մասը, դա հաշվի առնելով, Հայաստանում գտնվող իրենց տները վաճառել են, իսկ դոլարը Ռուսաստան տարել։ Ընդ որում, գույքը վաճառել են շուկայականից երեսուն տոկոս ավելի ցած գնով։

Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031