Լրահոս
Օրվա լրահոսը

Թարթառն ու ադրբեջանցի փախստականներն ապրիլյան դեպքերից հետո. Deutsche Welle

Հուլիս 07,2016 14:05

Գերմանական հանրահայտ Deutsche Welle պարբերականի թղթակիցը մեկնել է Ադրբեջան, որտեղ փորձել է պարզել 2016թ. ապրիլի սկզբին հայ-ադրբեջանական բախումներից հետո այնտեղի բնակիչների առօրյային և կենցաղին վերաբերվող մանրամասները։

Հեղինակ նախ այցելել է Թարթառ, որը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվից հեռու է 400 կիլոմետր։ Բնակավայրի իշխանությունները մինչև հիմա փորձում են քայլեր ձեռնարկել, որ կարողանան վերացնել այն հետևանքները, որոնց պատճառը 2016թ. ապրիլի սկզբին տեղի ունեցած ռազմական գործողություններն էին։

Karabakh

Հոդվածագիրն իր ռեպորտաժի սկզբում հարցազրույց է վերցրել Թարթառի բնակիչ, 67-ամյա Օլգա Կրուգլովայից, որը հաստատվել է այդ բնակավայրում, երբ 17 տարեկան էր։ Կրուգլովան պատմել է ապրիլին տեղի ունեցածի մասին՝ նշելով, որ ինքը տանը չի եղել, երբ հայկական ուժերը, ի պատասխան ադրբեջանական սադրանքների, գործողություններ են ձեռնարկել Թարթառի ուղղությամբ։ Փոխարենը տանը եղել է նրա աղջիկը, և միայն Աստծո կամոք նրան ոչինչ չի պատահել. «Շատ դժվար ժամանակներ էին։ Հարձակումներից հետո ես չէի կարողանում քնել գիշերները, ես վեր էի կենում և լաց լինում»։

Yeni Yasamal

Գերմանական պարբերականի թղթակիցը զրուցել է նաև ադրբեջանցի փախստականների հետ։ 80-ամյա Գուլերա Ալիևան, որը 1992-94թթ. պատերազմից հետո ապրում է Բաքվից ոչ հեռու Յենի Յասամալ կոչվող բնակավայրում, ասել է, որ մասնակցել է 90-ականների ռազմական գործողություններին և, եթե կարիք լինի, ինքը կրկին պատրաստ է մեկնել ճակատ, բայց այժմ նրա հիմնական մտահոգությունն իր 44 և 46-ամյա որդիներին ամուսնացնելն է։

Արցախյան հակամարտության հետևանքով փախստական համարվող Յենի Յասամալի ևս մեկ բնակչուհի՝ 42-ամյա Ռանա Ալիևան ապրում է իր երեխայի հետ փոքր սենյակում, բայց դա չի խանգարում նրան հայտնել իր շնորհակալությունը ադրբեջանական իշխանություններին՝ գոնե այդպիսի պայմաններ ապահովելու համար։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031