Լրահոս
Օրվա լրահոսը

2016թ. հուլիսի 11-12-ին Լավրովը կմեկնի Բաքու. «ՌԻԱ»

Հուլիս 07,2016 14:21

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը 2016թ. հուլիսի 11-12-ին կայցելի Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու, որտեղ կքննարկի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ մի շարք հարցեր։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության հատուկ ներկայացուցիչ Մարիա Զախարովան, տեղեկացնում է ռուսական «ՌԻԱ» լրատվական գործակալությունը։

Իր խոսքում Զախարովան մասնավորապես ասել է. «Հուլիսի 11-12-ին ՌԴ ԱԳ նախարար Լավրովը աշխատանքային այցով կմեկնի Ադրբեջան, որտեղ կայանալիք հանդիպումների ընթացքում կքննարկի երկու երկրների օրակարգային հարցեր, ինչպես նաև մտքեր կփոխանակի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ»։

Զախարովան տեղեկացրել է նաև, որ Բաքու կատարելիք այցելությունից հետո Սերգեյ Լավրովը հուլիսի 12-13-ին կլինի Ղազախստանում, որտեղ կմասնակցի մերձկասպյան պետությունների արտաքին գործերի նախարարների գագաթնաժողովին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031