Լրահոս
Օրվա լրահոսը

Արգենտինական չամամեն կբացահայտվի հայ հանդիսատեսի համար. (Տեսանյութ)

Հուլիս 07,2016 18:20

Այսօր Արամ Խաչատրյան համերգասրահում համերգով հանդես կգա հայտնի ակորդիոնահար, արգենտինյան չամամե երաժշտական ժանրի նշանավոր կատարող Ռաուլ Բարբոզան:

Այս առիթով լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ-ում Արգենտինայի դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիան նշեց, որ համերգը նվիրված կլինի Արգենտինայի անկախության  200-ամյակին. «Այս իրադարձությունը մաս է կազմում այն տոնակատարությունների, որ մենք նշում ենք Արգենտինայի անկախության 200-ամյակի առիթով: Տոնի շրջանակներում մենք աշխատեցինք կազմակերպել մի շարք միջոցառումներ, որ կարողանանք նշել Արգենտինայի անկախության 200-ամյակը և մեր ընկերական հարաբերությունները Հայաստանի հետ»:

IMG_3801

Ռաուլն առաջին անգամ սկսել է ակորդեն նվագել 7 տարեկան հասակում. «Հայրս ինձ ակորդեոն նվիրեց: Ես սկսեցի այդ գործիքով նվագել: Ինքնուս եմ. Մինչ օրս հատուկ կրթություն չեմ ստացել: Լինել ինքնուս, նշանակում է լինել շատ հետաքրքիր անձնավորություն: Երբ առաջին անգամ ձեռքս վերցրի ակորդեոնը, սկսեցի ակորդեոնի վրա փնտրել բոլոր հնարավոր կոմբինացիաներն ու ակորդները և որոշ ժամանակ հետո արդեն տիրապետում էի այդ գործիքին: Ես իմ ուրախության և տխրության զգացումներն ակորդեոնի միջոցով եմ փոխանցում. ակորդեոնն իմ ընկերն է»:

Արգենտինացի երգիչն առաջին անգամ է Հայաստանում.« Մեծ հաճույք է ունենալ հնարավորություն ճանաչելու Հայաստանը: Երբ գնում եմ ինձ համար նոր երկիր ամենից շատ ինձ հետաքրքրում և ուրախացնում է այդ երկրի մշակույթն ու լեզուն իր առեղծվածներով մի երկիր և այդ երկրի տղամարդկանց և կանանց տեսակը»:

Ռաուլը 71 տարի է՝ ինչ նվագում է, 12 տարեկան հասակում թողարկել է առաջին ձայնասկավառակը: Այն ժանրը որով նվագում է Ռաուլը էթնիկ չէ, այն եկել-հասել է իրենց երկիր միսիոներների միջոցով. « Չամամեն կիսառիթմիկ երաժշտություն է, որն աջ ձեռքում նվագում են երկմաս տեմպում, իսկ ձախ ձեռքում նվագում են երկմաս տեմպում, իսկ ձախ ձեռքում՝ եռամաս տեմպում: Հենց սա է, որ բարդացնում է այս երաժշտությունը և նրանք, ովքեր տանգո են նվագում, մեծ դժվարությամբ են նվագում չամամե»:

Համերգային ծրագիրը կներկայացնի իր տրիոյի հետ միասին՝ բաս կիթառահար Դանիել Դիազ և կիթառահար Նորբերտո Պեդրեյրա:

Համերգը կկայանա Արամ Խաչատրյան համերգասրահի ու ՀՀ-ում Արգենտինայի դեսպանատան համագործակցությամբ:

Ի դեպ, նշենք նաև, որ ասուլիսը սկսվեց նշված ժամից 20 րոպե ուշացումով, քանի որ ասուլիսի բանախոսները և մամուլի սրահի աշխատակիցները վիճում էին, թե ում պաստառը պետք է լինի մեջտեղում՝ մամուլի սրահի թե՞ համերգի հովանավոր Կոնվերս բանկի:

Արփի ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031