Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտարարություն. Պահանջու՛մ ենք․ կասեցնել «Զվարթնոց» օդանավակայանի համալիրի մասնակի ապամոնտաժման գործընթացը

Հուլիս 07,2016 17:45

          ՀՀ Ազգային Ավիացիոն Միավորման հայտարարությունը

 Հայաստանի Հանրապետությունը փաստացի գտնվում է ռազմական իրավիճակում: Միջազգային հարաբերությունների բարդ և անկանխատեսելի ժամանակաշրջանը լի է բազմաթիվ վտանգներով: Այդ իրադրությունից ելնելով՝ մենք բազմիցս բարձրաձայնել ենք հանրապետության ռազմավարական նշանակության օբյեկտների պահպանության և արդիականացման անհրաժեշտության մասին:

«Զվարթնոց» օդանավակայանի պետական համալիրի հարցով անցկացրել ենք մի շարք քննարկումներ և հավանություն ենք տվել օդանավակայանի ճարտարապետական նախագծի հեղինակների ժառանգների և «Հայնախագիծ» ՓԲԸ-ի կողմից կատարված առաջարկությունների հիման վրա «Զվարթնոց» օդանավակայանի շենքի արդիականացման այն նախագծին, որը հնարավորություն է ապահովում քիչ ներդրումներով օգտագործել համալիրը իր նպատակային նշանակության համաձայն:

Հանրային Խորհրդի կարծիքը անտեսող՝ Զվարթնոց օդանավակայանի պետական համալիրի մասնակի ապամոնտաժման որոշումը ակնհայտորեն հակասում է ՀՀ ռազմական դոկտրինայի դրույթներին, որի համաձայն` պետությունը պարտավոր է պահպանել և զարգացնել քաղաքացիական օդանավակայանները ռազմական նշանակության չափանիշներին համապատասխան: Այդ որոշումը վերացնում է շենքի ըստ նպատակային նշանակության օգտագործումը, ինչը, մեր կարծիքով, դավադրական հարված է հայ ժողովրդի մեջքին` մեր երկրի համար ամենածանր պահին:

Պահանջու՛մ ենք․ կասեցնել «Զվարթնոց» օդանավակայանի համալիրի մասնակի ապամոնտաժման գործընթացը և հարուցել քննություն՝ պետական սեփականության դեմ կատարված ոտնձգությունը բացահայտելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու նպատակով:

 ՀՀ Ազգային Ավիացիոն Միավորման Նախագահ

 Դ. Աթբաշյան

ՀՀ, ք. Երեւան, 06 հուլիսի, 2016թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031