Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախում Համահայկական խաղերի անցկացումը կամրապնդի Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը». Բակո Սահակյան

Հուլիս 08,2016 12:43

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 8-ին ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանին, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանին ու երկու կառույցների մի խումբ ներկայացուցիչների:

Քննարկվել են 2019 թվականին Արցախում տեղի ունենալիք Համահայկական 7-րդ ամառային խաղերի կազմակերպմանն առնչվող հարցեր:

Նախագահ Սահակյանը կարեւորել է Համահայկական խաղերի անցկացումն Արցախում մարզամշակութային կյանքի զարգացման եւ Հայաստան-Արցախ-Սփյուռք  եռամիասնության ամրապնդման տեսանկյուններից՝ ընդգծելով, որ կարվի հնարավորը խաղերը ամենաբարձր մակարդակով կազմակերպելու ուղղությամբ:

Հանդիպմանը ներկա էին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը,  պաշտոնատար այլ անձինք:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031