Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Որոշեցի պատմել այն մարդկանց մասին, որոնք Ցեղասպանության օրերին փրկել են հայերին». ռեժիսոր

Հուլիս 12,2016 19:07

Ֆրանսահայ ռեժիսոր Առնո Խայաջանյանի «Քարքարոտ ճամփաներ» ֆիլմն Անատոլիայում կատարած մի շրջագայության պատմություն է: Նա սկսում է ճամփորդել Թուրքիայում՝ Հայոց ցեղասպանությունը վերապրած իր նախնիների հողերում: Սկսելով մի գեղանկարից, պատահական հանդիպումներից և իր հարազատների մասին պատմություններից՝ նա բացահայտում է բարեպաշտների՝ այն բոլոր անհայտ մարդկանց սակավածանոթ գործերը, որոնք կյանքեր են փրկել 1915-ին:

Վավերագրական ֆիլմն ընդգրկված է «Ոսկե ծիրան» Երևանի 13-րդ միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» ծրագրում:

«20 տարեկան էի, երբ իմացա, որ նախապապս Արևմտյան Հայաստանից է եղել: Հայոց ցեղասպանության ժամանակ նա թաքնվել է թուրքերից և մի քրդի օգնությամբ փրկվել: Որոշեցի ֆիլմ նկարահանել ու պատմել այն մարդկանց մասին, որոնք Ցեղասպանության օրերին փրկել են հայերին:

Երկու տարի ուսումնասիրում էի: Ծանոթացա Ցեղասպանությունը վերապրածների ընտանիքների հետ: Հասկացա, որ յուրաքանչյուր վերապրողի պատմության մեջ եղել է մեկը, որը փրկել է ընտանիքի անդամներից որևէ մեկին»,- «Գոլդեն թյուլիփ» հյուրանոցում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Առնո Խայաջանյանը:

Ի դեպ, Իսմայիլիայի միջազգային կինոփառատանում «Քարքարոտ ճամփաներ» ֆիլմն այս տարի արժանացել է ժյուրիի հատուկ մրցանակի:

Ֆիլմը «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրվել է հուլիսի 11-ին, կցուցադրվի նաև հուլիսի 13-ին:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031