Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի վարչապետ. Գիտեմ, որ ամենքդ զգացել եք մահվան շունչը. «Անադոլու»

Հուլիս 16,2016 19:34

2016թ. հուլիսի լույս 16-ի գիշերը Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի կապակցությամբ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արտահերթ նիստի ընթացքում ելույթ է ունեցել այդ երկրի վարչապետ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավար Բինալի Յըլդըրըմը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։

Յըլդըրըմը, դիմելով խորհրդարանականներին, մասնավորապես ասել է. «Այն ժամանակ, երբ ժողովուրդը փողոցներում տեր էր կանգնում իր անկախությանը, դուք էլ այստեղ էիք կառչել ձեր անկախությանը, ժողովրդավարությանն ու ժողովրդի կամքին։ Ձեր այդ դիրքորոշման շնորհիվ, պատմությունը ևս մեկ անգամ գրեց այս մեջլիսի մասին»։

Թուրքիայի վարչապետը, շարունակելով դիմել Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավորներին, ասել է. «Գիտեմ, որ ամենքդ զգացել եք մահվան շունչը։ Աշխարհի խորհրդարաններին, աշխարհի ժողովրդավարությանը օրինակ ծառայող դիրքորոշում եք ցուցաբերել»։

Վարչապետ Յըլդըրըմն ասել է նաև, որ եթե նույնիսկ 50, 100 կամ 1000 տարի հետո էլ որևէ մեկը որոշի ձեռք բարձրացնել Թուրքիայի ժողովրդի ազգային կամքը արտահայտող Ազգային մեծ ժողովի վրա, հետևանքները նույնն են լինելու։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031