Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրող Գևորգ Թոսունյանը բռնության է ենթարկվել եւ խոչընդոտվել է նրա մասնագիտական գործունեությունը. հայտարարություն

Հուլիս 21,2016 07:44

Հուլիսի 21-ին Խորենացու փողոցում մի քանի հարյուր քաղաքացիներ են հավաքվել՝ ոստիկանության ՊՊԾ գունդը գրավված զինված խմբի և ոստիկանության ներկայացուցիչների մինչև հավանական բախումները կանխելու նպատակով: Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման և դրան վերաբերելի դեպքերը լուսաբանելու նպատակով Խորենացու փողոցում և դրա հարակից հատվածներում իր մասնագիտական գործունեությունն է կատարել Իրավաբան.net լրատվական կայքի լրագրող Գևորգ Թոսունյանը:

Տիգրան Մեծ պողոտայում նա տեսանկարահանել է միջադեպ, թե ինչպես են քաղաքացիական անձանց ուղղությամբ քարեր նետվում այլ քաղաքացիական հագուստով անձանց կողմից: Քարեր նետողները բռնություն են կիրառել լրագրողի նկատմամբ՝ քաշքշել, գետնին գցել, հարվածել, այնուհետև բռնությամբ վերցրել տեսախցիկի հիշողության քարտը՝ խոչընդոտելով լրագրողի մասնագիտական գործունեությունը:

Իրավաբանների հայկական ասոցիացիան խստորեն դատապարտում է բռնությունները, լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքը և ընդգծում, որ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի, լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է:

Իրավաբանների հայկական ասոցիացիան կոչ է անում իրավապահ մարմիններին՝ օրենքով սահմանված կարգով անմիջապես իրավական գնահատական տալ արարքին և ձեռնարկել միջոցներ՝ հանցագործությունը բացահայտելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

Իրավաբանների հայկական ասոցիացիա

Գեւորգ Թոսունյանի լուսանկարը` Հերմինե Վիրաբյանի

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031