Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Էրդողանի վարած քաղաքականության վերաբերյալ բանաձև է ընդունվել DEMYC-ի գործադիր կոմիտեի 128-րդ հանդիպման ընթացքում

Հուլիս 25,2016 10:19

Հուլիսի 21-24-ը Ավստրիայի Գրաց քաղաքում անցկացվեց Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնքի (The Democrat Youth Community of Europe-DEMYC) նախաձեռնությամբ կազմակերպված ամառային դպրոցը` «Միգրացիոն հոսքեր. մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով: Ծրագրին Հայաստանի հանրապետական կուսակցությունը ներկայացնում էր ՀՀԿ ԵԿ Արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Լիլիթ Բեգլարյանը, որը միաժամանակ հանդիսանում է նաև DEMYC-ի փոխնախագահ:

Ծրագրի նպատակն էր վեր հանել այն խնդիրներն ու մարտահրավերները, որոնք կապված են ներկայիս միգրացիոն ճգնաժամի, դրա խորացման ռիսկերի և հաղթահարման ուղիների հետ:

DEMYC (1)Ամառային դպրոցի շրջանակում քննարկումներ եղան ընթացիկ միգրացիոն հոսքերի, դրանց խնդիրներին Եվրոպայի արձագանքման և տեղական էկոհամակարգեր վերջիններիս ինտեգրման հարցերի շուրջ: Անդրադարձ կատարվեց նաև վերջին օրերին Եվրոպայում կատարված ողբերգական ահաբեկչություններին և կոչ արվեց միասնական լինել և համատեղ ուժերով պայքարել նմանատիպ գործողությունների դեմ:

Ծրագրի ընթացքում տեղի ունեցավ DEMYC-ի գործադիր կոմիտեի 128-րդ հանդիպումը, որի ժամանակ ընդունվեցին բանաձևեր միգրացիոն ճգնաժամի և միգրացիոն հիմնահարցերի հետ կապված: Բանաձև ընդունվեց նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարած ագրեսիվ քաղաքականության և Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության վերաբերյալ` բացասական դիրքորոշմամբ:

ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031