Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեք Ենիգոմշյան. «Մենք արդեն կիսով չափ հաղթել ենք»

Հուլիս 27,2016 01:45

«Այսօր ինչ տեղի ունեցավ, ազնվորեն, իմ սրտով չէր»,- Խորենացու փողոցում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Նա ներկաներին խնդրեց չհուսահատվել, քանի որ արդեն ժամեր անց՝ 19:00-ից սկսած շարունակելու են. «Դժվար որոշումների կայացման փուլում ենք: Այսօր, վաղը, մյուս օրը այդ դժվարությունը անընդհատ մեր առջեւ լինելու է: Դրա համար ձեր աջակցությունը շատ պետք է գալու ոչ այնքան մեզ, որքան տղաներին, որովհետեւ հանգուցալուծումը մոտենում է: Ցանկացած պարագայում հանկարծ չվհատվեք, հանկարծ հետքայլ չանեք, իրավունք չունեք ոչ մեկդ, այնտեղ Սասնա ծռերն են»:

Համակարգող խմբի անդամ Ալեք Ենիգոմշյանը հավելեց, որ ամեն ինչ նորմալ է. «Մենք արդեն կիսով չափ հաղթել ենք, վաղը կեսն անցնում ենք. Վաղը մեր հաղթանակի արդեն երկրորդ կեսին ենք հասնում: Ամեն ինչ շատ լավ է, տղաները տոկուն են, մենք բոլորս տոկուն ենք, վերջնական հաղթանակը մոտ է»:

Հայտարարությունը դժգոհությունների արժանացավ, մասնավորապես հնչեցին «Իմանամ՝ վաղը  ինչի եմ գալու: Էսօր, հիմա ստեղ եմ», «10 օր ոչ մի բան չենք անում», ոմանք էլ բարձրացան հարթակ: Համակարգող խնդրի անդամները հորդորում էին նրանց իջնել հարթակից:

Քաղաքացիներից ոմանք «Ազատության» հետ զրույցում հայտարարեցին, որ Տիգրան Մեծի պողոտայում քաղաքացիական հագուստով ոստիկանները ծեծում են քաղաքացիներին:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031