Լրահոս
Օրվա լրահոսը

Խոշոր հարկատուները ավելի շատ են մասնակցում բյուջեի համալրմանը, քան ավելի փոքրերը. «Հայկական ժամանակ»

Հուլիս 29,2016 11:25

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի՝ երեկ հրապարակած 1000 ամենախոշոր հարկատուների եւ նրանց կողմից վճարված հարկերի ծավալների մասին տեղեկանքը մի քանի տխուր եզրակացությունների տեղիք է տալիս։

Այս տարվա առաջին կիսամյակում, որին վերաբերվում են հրապարակված տեղեկանքի տվյալները, առաջին 1000 հարկատուները միասին վճարել են 346.7 միլիարդ դրամի հարկ։ Դա պետական բյուջեի ընդհանուր հարկային եկամուտների մոտ 70 տոկոսն է։ Անցած տարվա նույն ժամանակահատվածում նույն այս առաջին 1000 հարկատուները վճարել էին 325 միլիարդ դրամի հարկ, որն էլ ամբողջի 66.8 տոկոսն էր կազմում։ Ինչի մասին սա կարող է վկայել։

Առաջին հայացքից սա լավ միտում է՝ խոշոր հարկատուները ավելի շատ են մասնակցում բյուջեի համալրմանը, քան ավելի փոքրերը։ Բայց սա միայն առաջին հայացքից։

Իրականությունը, մեղմ ասած, այլ է։ Այս մեկ տարվա ընթացքում ՀՀ հարկային օրենսդրության մեջ էական ոչինչ չի փոխվել, փոքր ու միջին բիզնեսին նոր արտոնություններ չեն տվել։ Ու նաեւ անցած մեկ տարվա ընթացքում այսպես կոչված «հարկային վարչարարությունը» փոքր ու միջին բիզնեսի նկատմամբ չի մեղմացել, եթե չասենք՝ ավելի է խստացել։

Եվ այս երկու հանգամանքների համադրությամբ ստացվում է հետեւյալ պատկերը՝ համեմատաբար փոքր բիզնեսը ավելի քիչ է հարկ վճարել, քան ավելի խոշորները։ Եվ սա կարող է վկայել այն մասին, որ երկրի տնտեսական ռեսուրսները էլ ավելի են կենտրոնացել խոշոր բիզնեսի ձեռքում։ Համեմատաբար փոքր բիզնեսը կորցնում է իր դիրքերը, դրանք կամաց-կամաց զիջելով ավելի խոշորներին։

Թե անցած մեկ տարվա ընթացքում քանի փոքր ու միջին ձեռնարկություն է փակվել, այդպես էլ մնում է անհայտ:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031