Լրահոս
Օրվա լրահոսը

Եղրեւանու արմատն այրել, մոխիրը թզի մզվածքով քսել խալերին, մաշկային բծերին՝ դրանց բուժման համար

Օգոստոս 03,2016 13:00

1. Առավոտյան դեմքի մաշկը թրջելուց հետո անպայման լավ տրորել՝ ծծեցնելով ջուրը, դրանից հետո մաշկը մաքրել սառույցի կտորով։

2. Եթե դեմքի մաշկը թեփոտած է, օգտագործեք մաքրման համար հետեւյալ բուժակարգը՝ պատրաստել լորենու եփուկ. 1 թեյի գդալ մանրացված լորու ծաղիկները լցնել 100 գրամ սառը ջրի մեջ, հասցնել մինչեւ եռալը, թողնել սառչի, խառնուրդի վրա ավելացնել 1 թեյի գդալ մեղր։ Այդ կազմով առատ թրջել, խոնավեցնել մաշկը: Բուժակարգը ընդունել 7 օր` պառկած վիճակում:

3. Կատարել սնուցող դիմակ:

Դիմակը պատրաստելու համար վերցնել 1 ճաշի գդալ թթվասեր, 2 ճաշի գդալ կաթնաշոռ, 1 ճաշի գդալ ծովային աղ:

Այդ խառնուրդը լավ հարել եւ քսել դեմքին։ Դիմակը պահեք 15-20 րոպե։ Հետո լվանալ տաք ջրով, դրանից հետո սառը ջրով:

4. Պատրաստել լուծույթ 3 մաս թարմ կաթից եւ մեկ մաս մաքուր սպիրտից։ Խառնուրդը քսել դեմքի մաշկին՝ գիշերը: Դա լավ է օգնում ծննդաբերությունից հետո առաջացած դեմքի պեպեններին:

5. Եղրեւանու արմատն այրել, մոխիրը թզի մզվածքով շաղախեք եւ քսեք խալերին, մաշկային բծերին՝ դրանց բուժման համար:

6. Դիմակները խստիվ արգելվում են դեմքի մազակալման դեպքում: Դիմակից հետո խորհուրդ է տրվում 1-2 ժամ չշպարվել։

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031