Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյան. Հուսանք, որ բրազիլական ստուգատեսում կարդարացնեք սպասելիքները

Օգոստոս 04,2016 12:32

Նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել 31-րդ օլիմպիական խաղերին մասնակցելու նպատակով Բրազիլիա մեկնած Հայաստանի պատվիրակության անդամներին: Հայաստանցի օլիմպիականներին ուղղված Հանրապետության Նախագահի ուղերձում մասնավորապես ասված է.

«Սիրելի՛ օլիմպիականներ,

Ձեզ հիանալի հնարավորություն է տրված պաշտպանելու մեր երկրի մարզական պատիվը Ռիո դե Ժանեյրոյում օգոստոսի 5-ին մեկնարկելիք 31-րդ օլիմպիական խաղերում:

Մեծ սպորտը պահանջում է աշխատանք, կարգապահություն և հավատ սեփական ունակությունների հանդեպ: Օլիմպիական խաղերը միավորում են ուժեղ և համարձակ մարդկանց: Այդ հատկանիշներով դուք արդեն նվաճել եք համաշխարհային գլխավոր մարզահանդեսում մեր երկիրը ներկայացնելու իրավունքը: Դա արդեն մեծ պատիվ է: Մնում է, որ հաջողության հասնեք օլիմպիական մրցասպարեզներում և Հայաստանն ըստ արժանվույն ներկայացնեք համայն հայությանն ու աշխարհի մարզասերներին:

Հավատում ենք Հայաստանի 33 մարզիկներով համալրված պատվիրակությանը, որը թվով ամենամեծն է մեր երկրի անկախացումից ի վեր: Դուք կարող եք և պարտավոր եք զարգացնել արդեն ձեռք բերածը և տեղ զբաղեցնել օլիմպիական պատվանդանին: Դուք բազմիցս հաստատել եք ձեր բարձր կարգը՝ ունեք համապատասխան վարպետություն, ընդհանուր լավ պատրաստվածություն, անհրաժեշտ փորձ և կամային բարձր որակներ:

Հուսանք, որ բրազիլական ստուգատեսում կարդարացնեք սպասելիքները և ձեր հաղթանակների շնորհիվ կբարձրացվի հայոց եռագույնը:

Մաղթում եմ հաջողություն և հաղթական վերադարձ հայրենիք»:
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031