Լրահոս
Օրվա լրահոսը

Խորհուրդ են տալիս քառօրյա պատերազմի հերոսները

Օգոստոս 08,2016 13:00

Գովազդային վահանակներից «կխոսեն» հերոսները

«Շուտով Երեւանի եւ Ստեփանակերտի արտաքին գովազդային վահանակներից իրենց սիրելի գրքերով ընթերցողներին կներկայանան ապրիլյան քառօրյա պատերազմի 5 հերոսներ»,- «Առավոտին» հայտնեց Հայաստանի մշակութային հիմնադրամի տնօրեն Մանուկ Նիգոյանը: Նա հիշեցրեց, թե շուրջ երեք տարի գործող հիմնադրամի կողմից իրականացվող այլ միջոցառումների թվում 5-րդ անգամ անցկացվող «Խորհուրդ են տալիս հայտնիները» խորագիրը կրող նախագծի նպատակն ի սկզբանե եղել է տարբեր ոլորտների հայտնի գործիչների կողմից ընթերցողին խորհուրդ տալ՝ կարդալ աշխարհի լավագույն գրքերի հայերեն թարգմանությունների ցանկից մեկը՝ իրենց ընտրությամբ:

«Անձամբ եմ հանդիպել հերոսների հետ, որոնցից ոմանք հայտնի են, օրինակ, հակառակորդի ուղղաթիռի խոցմամբ, տանկերի պայթեցման դեպքերով, անօդաչու սարքի ոչնչացմամբ եւ այլ հերոսական գործողություններով: «Մարտական արիության համար», «Մարտական խաչ» 1-ին եւ 2-րդ աստիճանի շքանշաններով պարգեւատրված մայոր Էդիկ Մալոյանը խորհուրդ է տալիս կարդալ Լյուբկո Դերեշի «Խաղաղարարը» վեպը, շարքային Գեւորգ Մանուկյանը՝ Բլաժե Մինեւսկու «Նշանը», սերժանտ Ռաֆայել Հովհաննիսյանը՝ Մուրացանի «Գեւորգ Մարզպետունին», կրտսեր սերժանտ Մուշեղ Թովմասյանը՝ Լեւոն Խեչոյանի «Արշակ արքա Դրաստամատ ներքինին», իսկ կապիտան Անդրանիկ Հակոբյանը՝ Ջերոմ Սելինջերի «Փրկիչը տարեկանի արտում» ստեղծագործությունը»,- հայտնեց Մանուկ Նիգոյանը:

Manuk_Nigoyan-5 Manuk_Nigoyan-4 Manuk_Nigoyan-3 Manuk_Nigoyan-2 Manuk_Nigoyan-6
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

06.08.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031