Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի օլիմպիականներն մեկնարկում են օլիմպիական խաղերում

Օգոստոս 08,2016 11:45

Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» լեգենդար ստադիոնում կայացավ 31-րդ ամառային օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողությունը, իսկ այսօրվանից Հայաստանի օլիմպիական հավաքականի մարզիկները սկսում են պայքարը:
Մեր 33 մարզիկների մրցելույթների «բացման ծանրությունն» ընկել է մինչեւ 60 կգ քաշային Հովհաննես Դավթյանի ուսերին, որը 1/32 եզրափակչում գոտեմարտելու է Ավստրիայի ներկայացուցիչ Լյուդվիգ Պայչերի հետ:

Քիչ ավելի ուշ պայքարի մեջ կներգրավվեն սպորտային մարմնամարզիկներ Հարություն Մերդինյանը եւ Արթուր Դավթյանը, որոնցից Ռիո դե Ժանեյրոյում բավականին լուրջ ակնկալիքներ ունենք: Օրվա ընթացքում կտրվի նաեւ բռնցքամարտի օլիմպիական մրցաշարի մեկնարկը: Հայաստանի հինգ ներկայացուցիչներից առաջինը ռինգ մտնելու է 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, որի մրցակիցը վիճակահանությամբ որակավորման առաջին փուլում լինելու է իսպանացի Սամյուել Կարմոնա Հերեդիան:
Հայտնի են նաեւ մեր մյուս բռնցքամարտիկների մեկնարկային մրցելույթների օրերն ու նախնական մենամարտերում մրցակիցների անունները:

TPAGIR3 TPAGIR2

Օգոստոսի 7

69 կգ քաշային կարգ՝ Ուինսթոն Հիլլ (Ֆիջի)-Վլադիմիր Մարգարյան:

Օգոստոսի 10

56 կգ՝ Արամ Ավագյան-Արաշի Մորիսակա (Ճապոնիա)
64 կգ՝ Լուիս Մարտին Արկոն (Վենեսուելա)-Հովհաննես Բաչկով

Օգոստոսի 13

52 կգ՝ Ռոնալդ Սերուգո (Ուգանդա)-Նարեկ Աբգարյան
Վաղը՝ օգոստոսի 7-ին, կսկսվի մարմնամարզության կանանց մրցաշարը, որտեղ հանդես է գալու Հուրի Գեղեշյանը, առաջին մենամարտը կանցկացնի 69 կգ քաշային բռնցքամարտիկ Վլադիմիր Մարգարյանը, իսկ օգոստոսի 8-ին կհետեւենք հրաձիգ Հրաչ Բաբայանին եւ բռնցքամարտիկներ Արթուր Հովհաննիսյանի եւ Վլադիմիր Մարգարյանի 2-րդ մենամարտերին, եթե, իհարկե, նրանք հաղթեն իրենց առաջին մրցակիցներին:

 

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

06.08.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031