Լրահոս
Օրվա լրահոսը

Ջեռոցում եփված գունավոր պղպեղ

Օգոստոս 14,2016 12:30

Բանջարեղենային այս ուտեստը ե՛ւ օգտակար է, ե՛ւ աչք է շոյում, ե՛ւ շատ համեղ է: Կարելի է մատուցել եւ մսեղենի, եւ բրնձի, եւ մակարոնեղենի հետ: Շատ համեղ է նաեւ որպես ինքնուրույն ուտեստ:

Անհրաժեշտ մթերքները

Գունավոր պղպեղ- 4-5 հատ (կարող եք վերցնել ինչպես տարբեր գույների, այնպես էլ՝ միագույն)
Չերրի տեսակի լոլիկ-12-15 հատ
Սխտոր- 1-2 պճեղ
Ձիթապտղի յուղ- 4 ճաշի գդալ
Չորացրած կանաչիներ- (ռեհան, սամիթ, ուրց, հազրեվարդ կամ ծիթրոն)- 1 ճաշի գդալ որեւէ տեսակից, պետք չէ խառնել բոլոր տեսակները, ընտրեք միայն մեկը
Աղ եւ սեւ պղպեղ- ըստ ճաշակի

pxpex1

Պատրաստման եղանակը

Պղպեղները լվանալ, չորացնել, բաժանել շերտերի: Չերրիները լվանալ, չորացնել եւ երկու կես անել: Սխտորը մանրացնել: Հրակայուն ամանի (կարող է լինել ինչպես կավից, այնպես էլ՝ ապակուց կամ թիթեղյա) հատակին քսել 1-2 գդալ ձիթապտղի յուղ, պղպեղները շարել ամանի մեջ, արանքներում տեղավորել չերրիները, վրան՝ սխտորը, չորացրած կանաչին, աղը եւ սեւ պղպեղը: Մնացած ձիթայուղն էլ ցողել վրան եւ դնել 200 աստիճան տաքացրած ջեռոցը 30-40 րոպեով, մինչեւ պղպեղն ու լոլիկը «թորշոմեն»:

pxpex2

Կարող եք մատուցել ինչպես տաք վիճակում, որպես խավարտ՝ մսեղենի կամ բրնձի եւ մակարոնեղենի հետ, այնպես էլ սառած վիճակում՝ որպես աղցան: Ընդ որում, եթե սառն եք ուտելու, կարող եք վրան 1-2 ճաշի գդալ բալզամիկ քացախ ավելացնել:
Բարի ախորժակ:

 

Պատրաստեց
ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

«Առավոտ»

13.08.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031