Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագիծը բացառիկ է նրանով, որ առաջին անգամ մեկ երեկոյի ընթացքում հանդես կգա անկախության սերնդի շուրջ 700 հայ երաժիշտ-կատարող

Օգոստոս 16,2016 15:57

Սեպտեմբերի 21-ի՝ Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված տոնական համերգի խորհուրդն անկախության սերունդն է, այն սերունդը, որը ծնվել և ապրում է ինքնիշխան և անկախ Հայաստանում: Դրանով է պայմանավորված ծրագրի գաղափարը՝ մեկ միջոցառման շրջանակներում միավորել հայ պատանի և երիտասարդ երաժիշտ-կատարողների, երգչախմբերի և երգիչների Հայաստանի մարզերից և Արցախից: Այս առիթով կազմավորվող «Անկախության սերունդ» անվանումը կրող համահայաստանյան նվագախումբը և երգչախումբը կհամախմբեն մարզերում ապրող և երաժշտական կրթություն ստացող տաղանդավոր սաներին և հնարավորություն կտան նրանց մաս կազմելու մեր կարևորագույն տոնակատարություններից մեկին:
Նախագիծը բացառիկ է նրանով, որ առաջին անգամ մեկ երեկոյի ընթացքում հանդես կգա անկախության սերնդի շուրջ 700 հայ երաժիշտ-կատարող, իսկ ծրագրում ներառված կլինեն հայ կոմպոզիտորների նախկինում և նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում ստեղծված, ինչպես նաև հատուկ այդ օրվա համար գրված ստեղծագործություններ:

Նախադեպը չունեցող այսպիսի մեծ կազմի համար կատարվում են նոր գործիքավորումներ՝ հայ ժամանակակից կոմպոզիտորների և գործիքավորողների կողմից: Իսկ հնչող բոլոր ստեղծագործությունները թվայնացվում են, որոնց պար-տի տուրների թվային տարբերակները հետագայում կբաժանվեն Հայաստանում և արտերկրում գործող կոլեկտիվներին և ուսումնական հաստատություններին: Բոլոր ստեղծագործությունները հատուկ ձայնագրվելու են և տրամադրվելու պետական և մասնավոր կազմակերպություններին՝ ոչ կոմերցիոն օգտագործման համար:

Նախագծի իրականացումը պահանջում է կազմակերպչական և մասնագիտական երկարատև նախապատրաստական աշխատանք, որի իրա կա նացմանը ներգրավված են Երևանի և մարզերի մանկավարժներ, կոմպոզիտորներ, գործիքա վո րողներ, խմբավարներ, ռեժիսորներ և կազմակերպչական անձնակազմ: Մաս նա գի տական պարապմունքներ են անցկացվում թե’ մարզերի, թե’ Երևանի պատանի և երի տասարդ կատարողների հետ` կատարելագործելու նրանց վարպետությունն ու կա տարողական հմտությունները: Այնուհետև բոլոր մասնակիցները հավաքվելու են Երևանում, անցկացնելու են ընդհանուր փորձեր, որոնց արդյունքում էլ կիրա կա նաց վի բուն համերգային ծրագիրը: Երևանում մարզերի մասնակիցները կբնակվեն մոտ 10 օր և այդ ընթացքում փորձերին զուգահեռ կայցելեն նաև մայրաքաղաքի թանգարաններ, մշակութային այլ օջախներ:
Հատուկ այս միջոցառման համար որպես մենակատարներ աշխարհի տար բեր անկյուններից Հայաստան են հրավիրվելու հայ կատարողական արվեստի երիտա սարդ լավագույն ներկայացուցիչները, ովքեր նորանկախ Հայաստանի պատ մու թյան ընթացքում պատվով են ներկայացնում Հայաստանն ամբողջ աշխարհում:

Ընդհանուր առմամբ նախագիծը կներառի Հայաստանի բոլոր մարզերից և Արցախից շուրջ 700 մասնակից, 50 ուսուցիչ, 10 մենակատար, կկազմակերպվի մոտ 1100 վար պե տու թյան դաս մարզերի երաժիշտների համար և 350 խմբակային պարապմունք:
Ծրագրի երկարաժամկետ նպատակն է Հայաստանի Հանրապետության և Արցախի պատանի և երիտասարդ երաժիշտների կարողությունների ուսումնասի րումը, վարպետության դասերի միջոցով կատարողական մակարդակի բարձ րա ցումը, և համերգի իրականացումից հետո առաջիկա տարիներին տաղանդավոր երա ժիշտ-կատարողներին տարբեր հանրապետական և միջազգային ծրա գրե րում ներգրավումը:
«Դասական երաժշտության աջակցություն» 
հասարակական կազմակերպություն հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031