Լրահոս
Օրվա լրահոսը

Մահացել է իրավապաշտպան Միքայել Դանիելյանը

Օգոստոս 24,2016 12:52
Miqayel danielyan

Հանկարծամահ է եղել իրավապաշտպան, Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը: Այս մասին հայտնում է «Ասպարեզ« ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը. «Շատ էր սիրում կյանքը, ով չհասկացավ նրան, հետո կհասկանա, կլինեն, որ չեն էլ հասկանա եւ նրա դեմ պարբերական ֆիզիկական ու մյուս հարձակումները կշարունակեն արդարացնել դեռ երկար ժամանակ։ Միկան կյանքն ապրեց մարդու իրավունքների իր անզիջում ընկալմամբ, աննահանջ կերպով պաշտպանեց ում կարողացավ եւ որքան կարողացավ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կան մարդիկ, որոնք ապրում են,սակայն իրենք էլ չգիտեն ինչի և ում համար, չունեն նպատակ, չունեն ձեռագիր, չունեն իրենց ետևից թողած հետք: Միկան այն եզակի մարդկանցից է, ով եռում էր, ապրում էր, ցավում էր ուրիշի ցավով, և այդ ամենի հետ միաժամանակ անուղղելի կենսուրախ անձնավորություն… Քո բացակայությունը միշտ զգացվելու է մեր կողքին: Միկ, դու ինձ համար միշտ մնալու ես ներկայում…

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031