Լրահոս
Օրվա լրահոսը

Աշտարակի քաղաքապետ. «Բնականաբար, զբաղվածության կենտրոն չեմ դիմելու». «Հրապարակ»

Սեպտեմբեր 03,2016 11:54

Աշտարակի գործող քաղաքապետ, անկուսակցական Արմեն Անտոնյանը հանել է թեկնածությունը։ Այս թեմայով Արմեն Անտոնյանի հետ մեր զրույցը բավականին անկեղծ ստացվեց։ Թերեւս, պաշտոնը լքելիս բոլորն են անկեղծանում։

– Պարոն Անտոնյան, ինչո՞վ եք պայմանավորում իշխանությունների անտարբերությունը, որ դիմեցիք նրանց՝ աջակցության ակնկալիքով, բայց արձագանք չեղավ։ Մինչ այդ բանակցություններ չկայի՞ն իշխանությունների հետ։

– Ես ուղիղ եմ աշխատել եւ աշխատում։ Այն, ինչ գրված է, դա բացարձակ իրականությունն է, եւ առանց որեւէ այս կամ այն ճանապարհներով շարժվելու, ես գրավոր դիմել եմ մարզային կառույցներին, երկու շաբաթ սպասելուց հետո հասկացել եմ, որ ինձ չեն ուզում աջակցել, ուստի որոշել եմ, որ պետք է հանեմ իմ թեկնածությունը։ Ես իրենց հետ հանդիպում չեմ ունեցել, որ իմանայի, թե պատճառները որոնք են։

– Իսկ ինչո՞վ եք պատրաստվում զբաղվել քաղաքապետի պաշտոնը թողնելուց հետո։

– Բնականաբար, պարապ չեմ մնալու եւ զբաղվածության կենտրոն չեմ դիմելու (ծիծաղում է)։

Վահե Մակարյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930