Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդասպանները  գտնվում են հոգեբուժարանում

Սեպտեմբեր 05,2016 13:12

Օգոստոսի 4-ի առավոտյան  Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Կողբ  գյուղի բնակիչ,1991թ. ծնված  Սարո Աբգարյանը որսորդական հրացանով սպանել է իր հորը՝ 1955թ. ծնված  Արտաշես  Աբգարյանին:

Ըստ Կողբից ստացված տեղեկությունների՝ Սարո Աբգարյանը մի քանի տարի առաջ  իր հոգեկան առողջության հետազոտության է ենթարկվել:  Սպանության հոդվածով հարուցված քրեական գործի քննությունը կատարում է  ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային վարչությունը: Այդ վարչությունից տեղեկացանք, որ Սարո Աբգարյանի նկատմամբ նշանակվել է դատահոգեբուժական փորձաքննություն, որպեսզի պարզվի՝ նա  մեղսունա՞կ է, թե՝ ոչ: Փորձաքննությունը ստացիոնար է, Սարո Աբգարյանը գտնվում է  «Նորք» հոգեբուժական  կենտրոնում:

Նույն՝ «Նորք» հոգեբուժական  կենտրոնում, հուլիսի 19-ից    ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն է ենթարկվում Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի  սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուր  գյուղի  25-ամյա բնակիչ Արսեն Խոջոյանը, ով 2016թ. հունիսի 24-ին  դանակի բազմաթիվ հարվածներով սպանել էր 17-ամյա Աստղիկ Հանիսյանին: Արսեն Խոջոյանը 2014թ. մարտի 7-ից մինչեւ ապրիլի 10-ը եղել է Ադրբեջանի տարածքում, գերության մեջ:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930