Լրահոս
Օրվա լրահոսը

«Քոչարյանը եւ Օսկանյանը հետաքրքիր գործիչներ են». Արտակ Դավթյան (Տեսանյութ)

Սեպտեմբեր 05,2016 14:28

«Փաստարկ» մամուլի ակումբում այսօր լրագրողները ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանից հետաքրքվեցին` ի՞նչ գնահատական կտա «Համախմբում» կուսակցության առաջնորդ Վարդան Օսկանյանի դիրքորոշմանը` հաշվի առնելով այն փաստը, որ նրա օրոք են ընդունվել Մադրիդյան սկզբունքները, իսկ հիմա նա դրանց դեմ է արտահայտվում:

Դավթյանը հարցին պատասխանեց օրերս տեղի ունեցած մի դեպքի օրինակով. «Օտարերկրացի դիվանագետներից մեկն ասաց` «գիտե՞ք` Վարդան Օսկանյանը շատ հետաքրքիր գործիչ է, ինչպե՞ս կարողացավ Մադրիդյան սկզբունքները մշակել եւ հրամցնել որպես բանակցությունների փաստաթուղթ»: Ասացի` «գիտե՞ք, հիմա նա քննադատում է այդ նույն Մադրիդյան սկզբունքները»: Հարցրեց` «ինչո՞ւ»: Պատասխանեցի` «որովհետեւ նա շատ հետաքրքիր գործիչ է…»: Եկեք սրանով վերջակետ դնենք, սա քաղաքականություն է»:

Ինչ վերաբերում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին  դիտարկումներին, Արտակ Դավթյանը մեկնաբանելու փոխարեն հիշեցրեց արդեն պատմած զրույցը` ասելով, որ դա նաեւ տվյալ հարցի պատասխանն է:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930