Լրահոս
Օրվա լրահոսը

Սեպտեմբերի 1-30-ը՝ անվտանգ երթևեկության միամսյակ

Սեպտեմբեր 05,2016 17:14

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շարունակական հսկողություն է իրականացվում ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից պարտադիր բարեկարգման, ինչպես նաև առևտրի և սպասարկումների վերաբերյալ Երևանի ավագանու որոշումների պահանջների կատարման նկատմամբ: Հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման և կանաչապատման աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է, որ վարչական շրջաններում կատարված ստուգայցերի ընթացքում կազմվել է 23 արձանագրություն: Պատասխանատուներին հանձնարարվել է հետևողականորեն շարունակել հսկողությունը:

Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ հասարակական տրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ իրականացված ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ կազմվել է 19 արձանագրություն: Հանձնարարվել է շարունակել հսկողությունն ավտոկայանատեղերում ավտոմեքենաների կայանմանը խոչընդոտող պարագաների տեղադրման, ինչպես նաև մայթերին և կամարանցումներում ավտոմեքենաների կայանման դեպքերը բացառելու ուղղությամբ: Զեկուցվել է նաև, որ սեպտեմբերի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում հայտարարված անվտանգ երթևեկության միամսյակի շրջանակում շարունակվում է հանրակրթական ուսումնական հաստատությունների հարակից տարածքներում սահմանված ուժեղացված հերթապահությունը:

Աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ սահմանված ժամանակացույցով շարունակվում են Գլխավոր պողոտայի հարակից այգու վերակառուցման երկրորդ փուլի աշխատանքները: Շարունակվում են նաև «Վերնիսաժի» տարածքի վերակառուցման և արդիականացման ծրագրով նախատեսված աշխատանքները: Շինարարական ծրագրերի մասով հանձնարարվել է շարունակել հսկողությունն իրականացվող աշխատանքների որակի ու ժամկետների նկատմամբ:
Քաղաքաշինության և հողօգտագործման ոլորտում իրականացվող ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ արձանագրվել է իրավախախտման 6 դեպք: Հանձնարարվել է շարունակել ուժեղացված հսկողությունը:

Մայրաքաղաքում շարունակվում են փողոցների ճաքալցման, փոսանորոգման, վնասված սալիկների փոխարինման տարեկան ծրագրերով նախատեսված աշխատանքները: Հանձնարարվել է շարունակել հսկողությունը շինարարական և բարեկարգման աշխատանքների ընթացքում շինհրապարակների պատշաճ կազմակերպումն ու կահավորումն ապահովելու նկատմամբ:

Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման աշխատանքների հետ կապված զեկուցվել է, որ իրականացված հսկողության արդյունքում նախորդ շաբաթ կազմվել է 3 արձանագրություն: Քաղաքացիների, ինչպես նաև իրավաբանական անձանց կողմից աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերի հայտնաբերման և երևույթի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքի վերաբերյալ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ 55 վարչական արձանագրություն է կազմվել: Հանձնարարվել է խստացնել վարչարարությունը մասնավորապես երեկոյան ժամերին և ոչ աշխատանքային օրերին:
Բնապահպանության վարչության պետի փոխանցմամբ մայրաքաղաքի ընդհանուր օգտագործման և մասնավոր տարածքներում ավարտվել են ծառերի և թփերի բուժման աշխատանքները: Զեկուցվել է նաև, որ շարունակվում են կանաչ տարածքների խնամքի, այգիների մաքրման աշխատանքները, ինչպես նաև չոր և անկման վտանգ ներկայացնող ծառատեսակների էտը: Զուգահեռ ապահովվում է նաև կանաչ տարածքների երկհերթ ոռոգումը:

 

Երևանի քաղաքապետարանի մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930