Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Նարեկացի արվեստի միությունը 12 տարեկան է. (Ֆոտոշարք)

Սեպտեմբեր 05,2016 22:55

Միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը դժվարացավ հիշել բոլոր այն լուրջ միջոցառումները, որ իրականացրել են այդ տարիների ընթացքում: Բայց նշեց, որ դրանցից շատերը պատմական իրադարձություններ են:

«Նարեկացին» հասարակական կազմակերպություն է, որ կոչված է ծառայել հայ մշակույթին, համագործակցելու արվեստագետների հետ, ստեղծել այնպիսի հարթակներ, որոնց միջոցով կարելի է հայ արվեստը ներկայացնել աշխարհին:

Narekaci_8 Narekaci_7 Narekaci_6 Narekaci_5 Narekaci_4 Narekaci_3 Narekaci_2 Narekaci_1

Այս օջախում գործում են միջազգային մակարդակի երաժշտական, նկարչական եւ արվեստի այլ ճյուղերի խմբեր: Շուշիում ունենք մասնաճյուղ, որի 10-ամյակը նշեցինք վերջերս: Այն ավելի շատ կրթօջախ է, համայնքի մշակութային կենտրոն: Գործում են զանազան դասարաններ՝ երաժշտական, հոգեւոր, երաժշտական, գեղանկարչության, լուսանկարչության, լեզու, թատրոն, հեքիաթասացություն, համակարգչային, կավագործություն եւ անշուշտ, համագործակցություն Արցախի մշակույթի նախարարության, զանազան արվեստագետների հետ, որոնք գալիս՝ վարպետության դասեր են անցկացնում: Մեր միության ծննդյան ամեն տարին նվիրում ենք մեր մեծերից մեկին: Այս տարին նվիրված է Սայաթ-Նովային», – Aravot.am-ին ասաց Նարեկ Հարությունյանը:

Նա չդժգոհեց, չտրտնջաց, թե միությունը խնդիրներ ունի, որ պետությունը պատշաճ ուշադրություն չի դարձնում, ինչպես ընդունված է հիմա: «Մենք աշխատում ենք մեր հունով, ծառայում մեր ազգի, մշակույթի տարածմանը եւ Տիրոջ կամքով կշարունակվի այդ առաքելությունը», – ասաց «Նարեկացի արվեստի կենտրոնի հիմնադիրը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930