Լրահոս
Օրվա լրահոսը

Ղազախստանի հետ երկկողմ համագործակցությունը բնապահպանության ոլորտում մոտ ապագայում ակտիվ և սերտ բնույթ կկրի. Արամայիս Գրիգորյան

Սեպտեմբեր 06,2016 17:10

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում Ղազախստանի  արտակարգ և լիազոր դեսպան պարոն Թիմուր Ուրազաևին:

Նախարար Արամայիս Գրիգորյանը ողջունել և շնորհավորել է նորանշանակ դեսպանին` հույս հայտնելով, որ երկկողմ համագործակցությունը բնապահպանության ոլորտում մոտ ապագայում ակտիվ և սերտ բնույթ կկրի:

Դեսպան Թիմուր Ուրազաևն իր հերթին շնորհակալություն է հայտնել նախարարին ջերմ ընդունելության համար, նշել, որ կանի առավելագույնը հայ-ղազախական հարաբերությունների ընդլայնման և ակտիվացման ուղղությամբ:

Կողմերը քննարկել են «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության և Ղազախստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության միջև շրջակա միջավայրի պահպանության բնագավառում համագործակցության մասին» նախատեսվող հուշագրի ստորագրումը: Հուշագրի ստորագրման համաձայնությունը ձեռք է բերվել Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության հարցերով հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում:

Կողմերը հույս են հայտնել, որ հուշագրի ստորագրմամբ առավել լայն հնարավորություններ կստեղծվեն բնապահպանության ոլորտում ակտիվ փոխգործակցության, փորձի փոխանակման և համատեղ ծրագրերի իրականացման համար:

Հանդիպման ավարտին կողմերը փոխանակվել են հուշանվերներով:

 

ՀՀ բնապահպանության նախարարություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930