Լրահոս
Օրվա լրահոսը

Լոռու ավերակ ճանապարհները մոնղոլ-թաթարների հետքե՞րն են պահպանում

Սեպտեմբեր 07,2016 10:07 Share

Հայաստանի զբոսաշրջության ոլորտը զարգացնելու, մեր երկիրը գովազդելու համար կառավարությունը միլիոնավոր դոլարներ է ծախսում: Բայց օտարերկրյա եւ տեղացի զբոսաշրջիկները մեծ հիասթափություն են ապրում որեւէ պատմամշակութային կոթող, գեղատեսիլ վայր միջմարզային ճանապարհներով անցնելիս:

Lori-2
Լուսանկարում Լոռու մարզի Ստեփանավանի Դենդրոպարկ տանող ճանապարհն է: Այստեղ վերջին անգամ ասֆալտ են գցել երեւի մի 50-70 տարի առաջ. այդպես են ասում տեղացիները: Քանդուքարափ, ավերակ, տեղ-տեղ կարկատած ասֆալտով են նաեւ Վանաձորից Ստեփանավան տանող ճանապարհները: Տուրօպերատորներն ասում են՝ զբոսաշրջության պիկ սեզոնին օրական 15-20 ավտոբուս զբոսաշրջիկներ են տանում Դենդրոպարկ ու Լոռու մարզի պատմամշակութային վայրեր, եւ ամեն անգամ այդ ճանապարհները հաղթահարելն իսկական էքստրիմ է, որը տհաճություն է պատճառում զբոսաշրջիկներին: Ու քանի որ պատմությունից հայտնի է՝ այստեղով մոնղոլ-թաթարներն են անցել, ով գիտի՝ գուցե մերոնք միտումնավոր են ճանապարհներն այսպես ավերակ պահում՝ որպես պատմական ապացույց:

 

Լուսանկարները՝
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԻ

«Առավոտ»

07.09.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. henri says:

    Եթէ մարդ համբերութիւն ունենայ և թերթատէ վերջին քսանհինգ տարիներու մամուլը պիտի նկատէ թէ քանի քանի միլիառդներ յատկացուած են Հայաստանի շրջաններու ճամբաներու բարելաւման …բայց և այնպէս ոչինչ բարելաւուած է`ընդհակառակն տարուէ-տարի վատթարացած.
    Բաւէ անցնիլ Արաքս գետը եւ տեսնել թէ ինչպէս մեր հարեւանները կարգի դրած են իրենց յետին սահման նկատուող այս տարածքները, մինչեւ Սեւ ծով եւ Պոլիս հասնող…

Պատասխանել