Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք արդեն այն տարիքում չենք, որ որեւէ մեկով հիանանք կամ չհիանանք». Ալեքսանդր Արզումանյան

Սեպտեմբեր 09,2016 16:31

«Մենք արդեն այն տարիքում չենք, որ որեւէ մեկով հիանանք կամ չհիանանք: Շատ լավ պատկերացնում ենք երկրի վիճակը եւ գիտակցում ենք ինչ բարդությունների առջեւ է կանգնելու նորանշանակ դատախազը»,- այսօր գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ալեքսանդր Արզումանյանը:

Նա հույս հայտնեց, որ  օրենսդրական այն բացերը, որ գոյություն ունեն, համատեղ ջանքերով կկարողանան լրացնել, ինչը այդ բնագավառում նոր բարենորոգումներ իրականացնելու հնարավորություն կտա. «Որքանով նա կկարողանա նվաճել անկախությունը քաղաքական ղեկավարությունից, դա արդեն իր որոշելիքն ու իր անելիքն է: Կանցնի որոշ ժամանակ՝ կտանք գնահատական: Այս պահին կանխավ որեւէ գնահատական չենք կարող տալ»:

Հարցին՝ հակված եք կո՞ղմ քվեարկելու՝ Ալեքսանդր Արզումանյանը պատասխանեց. «Քննարկումը կլինի բոլոր պատգամավորների ներկայությամբ, կտեսնենք ինչ պատասխաններ են լինում: Հակված ենք աջակցել ցանկացած մարդու, որը պատրաստ է բարեփոխումներ անել»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930