Լրահոս
Օրվա լրահոսը

«Վանաձորում ընտրարշավը՝ խայտառակ պայմաններում». «Համախմբում» կուսակցության վարչության անդամ

Սեպտեմբեր 09,2016 23:21

Վանաձորի քաղաքապետ՝ ՀՀԿ-ական Ս. Դարբինյանը քաղաքի հիմնական հրապարակները քարոզարշավի գրեթե բոլոր օրերին տրամադրել է ՀՀԿ-ին։ ՀՀԿ-ն է տնօրինելու Վանաձորի «Հայք» հրապարակը սեպտեմբերի 19-ից մինչև 30-ը (ժամը 14-ից մինչև 22-ը), իսկ «Արցախ» հրապարակը՝ սեպտեմբերի 16-ից 27-ը (ժամը 12-ից մինչև 21-ը): Նշենք, որ այս հրապարակներում են անցկացվում քաղաքի բոլոր բազմամարդ միջոցառումները, այդ թվում և՝ հանրահավաքները:

Այս որոշումը նպատակ ունի քաղաքական մյուս ուժերին զրկել Վանաձորի հիմնական հրապարակներում ընտրողների հետ հանդիպելու հնարավորությունից: Իշխող կուսակցության առաջնորդները խոսում են քաղաքական նոր մշակույթի, առաջընթացի մասին, բայց իրական կյանքում գործում են միջնադարյան նորմերով։ Սա նույնիսկ հայաստանյան չափանիշներով աղաղակող փաստ է։ Ի՞նչ հավասար պայմանների և ազդարարված «նոր սկզբի» մասին կարող է խոսք լինել։

Կոչ եմ անում բոլոր կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, անկախ նրանից՝ մասնակցում են ընտրություններին, թե ոչ, իրենց ձայնը բարձրացնեն և գործուն քայլերի դիմեն՝ այս խայտառակ որոշումը չեղյալ հայտարարելու համար: Դիմում եմ լրատվամիջոցներին՝ կոչ անելով՝ անդրադառնալ այս՝ բառիս բուն իմաստով խայտառակ փաստին:

Վահան Ղույումչյան

«Համախմբում» կուսակցության վարչության անդամ

«Վանաձորի» տարածքային կառույցի ղեկավար

Վանաձորի ավագանու ընտրություններում «Համախմբում» կուսակցության

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930