Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«MosShoes-2016». գործարար կապերի նոր հարթակ՝ հայկական կոշիկ արտադրողների համար

Սեպտեմբեր 13,2016 14:06

Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ մեր երկրի 10 ընկերություններ մեկ միասնական տաղավարով սեպտեմբերի 13-16-ը մասնակցում են Մոսկվայում այսօր բացված ՛«MosShoes-2016» միջազգային ցուցահանդեսին, որը կոշիկի և կաշվե պարագաների արտադրության Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի խոշորագույն ցուցահանդեսն է: Հայկական ընկերությունները մասնագիտացված միջազգային այս ցուցահանդեսին մասնակցում են արդեն երրորդ անգամ:

dfa_2

«MosShoes» 69-րդ միջազգային ցուցահանդեսին հայկական ընկերությունների մասնակցությունը Հիմնադրամի կողմից ապահովվել է արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների շրջանակում:

dfa_3

«Հայկական ընկերությունների մասնակցությունը կազմակերպել ենք հիմնականում արտահանման խթանման և հայկական արտադրանքի ճանաչելիության բարձրացման նպատակով: Տարեկան այս ցուցահանդես է այցելում ավելի քան 12 000 մարդ՝ հիմնականում մեծածախ գնորդներ և ոլորտի մասնագետներ, և սա մեր արտադրողների համար նաև լրացուցիչ ճանապարհ է՝ միջազգային շուկա մուտք գործելու և նոր գնորդներ ձեռք բերելու համար»,- նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարէն Մկրտիչեանը:

 

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930